Գլխուղեղի բազմաթիվ մասերից կարել է առաձնացնել հիմնական այն երեք մասերը, որոնք առավել սերտ են կապված իրար հետ իրենց աշխատանքով, դրանք են ենթատեսաթումբը (հիպոթալամուս), ստորին մակուղեղը (հիպոֆիզ) և վերին մակուղեղը (էպիֆիզ): Այս բոլոր երեք օրգանները զբաղեցնում են ուղեղում ոչ այնքան մեծ շրջան` ի տարբերություն այլ օրգանների, բայց իրենց կատարած ֆունկցիաները հանդիսանում են օրգանիզմի համար ամենպատասխանատու գործերից մեկը` դրանք սինթեզում են օրգանիզմի հորմոնները: Դրանք էնդոկրին համակարգի ներքին սեկրեցիայի գեղձերից ամենակարևորներն են:
Էնդոկրին համակարգը կարգավորում է ներքին օրգանների աշխատանքը հորմոնների միջոցով, որոնք արտազատվում են արյան մեջ:
Հորմոնները դրանք քիմիական ազդանշանային նյութեր են, որոնք իրենց ազդեցությունն են թողնում ամբողջ օրգան համակարգի վրա կամ էլ առանձին օրգանների և մկանային համակարգի վրա: Հորմոնները հանդիսանում են որոշակի օրգաններում կամ համակարգերում որոշակի գործընթացների իրականացման հիմքը: Արյան հոսքով հորմոնները հասնում են թիրախ բջիջներին, որոնց ռեցեպտորների հետ փոխազդելով` առաջացնելով հորմոն-ռեցեպտորային կոմպլեքս, որոշակի փոփոխություններ են մտցնում բջջում կատարվող պրոցեսների մեջ: Օրինակ` հիպոֆիզի հորմոնները կարող են ստիպել այլ էնդոկրին գեղձերի բջիջներին արտադրել այս կամ այն հորմոնը:
Հորմոնները մեծ դեր և ազդեցություն ունեն նաև որոշակի հույզերի և զգացմունքների առաջացման մեջ:
1. Սերոտոնին
2. Մելատոնին
3. Դոֆամին
6. Էնդոգեն կանաբիոդներ (անանդամիդ)
8. Օքսիտոցին
9. Ֆերմոններ (անդրոստերոն)
10. Անդրոգեններ` լիբիդո, տեստոստերոն
11. Էստրոգեններ` էստրադիոլ
12. Պրոգեստերոն
14. Պրոլակտին
15. Էթանոլ
www.hogeban.info