www.hogeban.info կայքը բացվել է 2010թ.-ի մայիսի 9-ին:
Նպատակը`
ՀՀ-ում հոգեբանության, որպես գիտության, զարգացումն ու տարածումը:
Սա առաջին հայկական հոգեբանական տեղեկատվական
կայքն է, որտեղ Դուք հայերեն լեզվով կկարդաք հոգեբանության տարբեր ուղղությունների
ու ճյուղերի մասին, կծանոթանաք հայտնի հոգեբանների կյանքին ու կենսագրությանը (հայտնի հոգեբաններ): Կայքն
անընդհատ համալրվում և թարմացվում է հետաքրքիր, ժամանակակից հոդվածներով և պատմություններով:
Մեր կայքում Դուք կիմանաք, թե ինչպես ինքնուրույն հաղթահարել սթրեսը, ինչպես ճանաչել Ձեզ շրջապատող մարդկանց, սեր, ընտանիք, կոնֆլիկտ և այլ շատ ու շատ հետաքրքիր և բոլորին հուզող խնդիրների մասին: Նյութերը բաժանված են երկու կատեգորիաների`
սիրողական (Հոգեբանական հետաքրքիր հոդվածներ)
մասնագիտական (նյութեր)
Կարող եք նաև մեր բլոգում գրել, առաջադրել, քննարկել համընդհանուր հարցեր (Հարցեր):
Կայքում առանձնացրել ենք նաև հոգեբանական
թեստերի բաժին (թեստեր), որտեղ ներկայացված թեստերը պրոֆեսիոնալ հոգեբանական թեստեր են և ունեն
ստուգված վալիդություն:
Կայքը
գտնվում է իր զարգացման ճանապարհին, ակտիվ աշխատելու ենք այն ձեռքբերումներով և նորություններով
լցնելու համար: Ապագայում նպատակադրվել ենք ունենալ հոգեբանական հզոր գրադարան (միայն հայերեն լեզվով), ստեղծել նոր բաժիններ` նպաստելով անձի, ազգային մտածելակերպի զարգացման ու առաջընթացին:
Հոգեբանություն գիտություն, որն
ուսումնասիրելով մարդու
հոգեկան կյանքը, մեզ է ընձեռնում
հոգեբանական գիտելիքների հարուստ բազա, www.hogeban.info-կայք, որը տրամադրելով ձեզ այդ գիտելիքները, կօգնի Ձեզ կարգավորել սեփական վարքը, հարթել միջանձնային,
միջխմբային, ընտանեկան փոխհարաբերություններն ու կոնֆլիկտները, հաստատել ներքին ներդաշնակություն, բացահայտել սեփական
ընդունակություններն ու արդյունավետ կիրառել դրանք, թուլացնել սուր ապրումները, և ամենակարևորը` գտնել մի շարք հարցերի պատասխաններ:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այցելեցին մեր կայք և բարձր գնահատեցին մեր աշխատանքը:
Հարգանքներով`
Նանա Փեթակչյան
Charles_Aznavour_-_La_Boheme_[audiodump_com].mp3