Ամանորյա տոներն առանց լարվածության՝ որպես վայելք
Ամանորյա տոների նախօրեին մեր կյանքի տեմպը փոքր-ինչ արագանում է: Դա բնականոն երևույթ է, քանի որ հենց այդպես էլ պետք է լիներ, չէ որ հարկավոր է ամեն-ինչ հասցնել. Աշխատանքում տարեկան հաշվետվություններն ավարտել, գնել բոլոր նվերները, կատարել բոլոր անհրաժեշտ գնումները ամանորյա սեղանը լիառատ դարձնելու համար: Նշեմ, որ սեղանի առատության հարցը ի տարբերություն այլ ազգերի մեր մոտ էլ ավանդական տարրեր է պարունակում՝ առավել ընդգծելով այդ օրերի լարվածությունը:
Ստացվում է, որ ամեն-ինչ ամեն տարի նույնն է: Երևի շատերից լսած կլինեք արտահայտությունը՝ հոգնել եմ արդեն նույն բաներից: Նույն խառնաշփոթը, նույն վազվզոցը, նույն հոգսերը: Եվ դրա հետ մեկտեղ մենք չենք մտածում ինչու ենք Ամանորի նախօրեին այդքան հոգնածություն զգում: Առաջանում է տանջվածության զգացողությունը և ցանկանում ես, որ տոները որքան հնարավոր է շուտ ավարտվեն:
Հոգեբանները խորհուրդ են տալիս ամանորյա պատրաստությունների ժամանակ չմոռանալ, որ տոները առաջին հերթին պետք է Ձեզ հաճույք պատճառեն, դրա համար փորձեք խուսափել ավելորդ լարվածությունից: Փորձեք չկրկնվել ամեն տարի, մի նոր բան մտածեք, մի նոր ձև տոնը յուրատեսակ և հիշարժան դաևձնելու համար Ձեր կյանքում;
Տոների ընթացքի մեջ մուտքն ու ելքը պետք է շատ սլացիկ լինի, որ Ձեզ ավելորդ անհանգստություն չպատճառի: Ամանորյա տոների նախoրեին աշխատեք պակասեցնել թեյի և առավելապես սուրճի քանակը, քանի որ կոֆեինը ինքնին համարվում է սթրեսի կատալիզատոր, որը ուժեղացնում է բացասական հույզերը:
Փորձեք թուլացնել ծանրաբեռնվածությունը և տոնական օրերին խուսափել արագ և լարված տեմպից: Օրվա պլանը նախօրոք գծեք և մի փորձեք ամեն-ինչ միանգամից անել: Եվ որպեսզի խուսափեք խնդիրներից աշխատեք հիմնականում հույս դնել ինքներդ Ձեր վրա: Որպեսզի հանգստացնեք Ձեր ներվերը միացրեք հաճելի երաժշտություն, կարգի բերեք Ձեր մտքերը և հիշեք, որ Ձեր տրամադրությունը ազդում է դիմացինների վրա, ապահովեք բոլորի բարձրտրամադրությունը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ՈՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ!!!!
Հարգանքներով՝ Ն .Փեթակչյան