Վիկտոր Ֆրանկլ

1905-1997

 Վիկտոր Ֆրանկլը ծնվել է 1905թ.-ի մարտի 26-ին: Նրա հայրը` Գաբրիել Ֆրանկլը ամրակազմ և կարգավորված մարդ էր, ով որպես սղագրող աշխատում էր կառավարությունում` հետագայում դառնալով Սոցիալական ծառայությունների նախարարության տնօրեն: Նրա մայրը` Էլա Ֆրանկլը, ավելի փափկասիրտ և բարեպաշտ կին էր Պրագայից:

Ֆրանկլը տան երեք երեխաների մեջ միջնեկն էր: Նա բավականին վաղահաս և հետաքրքրասեր տղա էր, ով հենց չորս տարեկանում էլ գիտեր, որ ուզում է ֆիզիկ դառնալ:

Դպրոցում Ֆրանկլը ակտիվորեն ներգրավվեց <<Երիտասարդ սոցիալիստական աշխատողների>> խմբի մեջ: Մարդկանց հանդեպ նրա հետաքրքրությունը նրան մղեց հոգեբանության ուսումնասիրման: Նա դպրոցն ավարտեց Միջազգային հոգեվերլուծական լրագրում տպագրությամբ:

1925 թվականին ավարտելուց և իր բժշկական աստիճանը ստանալուց հետո նա հանդիպում է Զիգմունդ Ֆրեյդին: Ֆրանկլի համար Ադլերի տեսությունը նույնպես մեծ հիմք եղավ հետագայում: Նա տպագրեց իր հոդվածը` “Psychotherapy and Weltanschauung” Ադլերի անհատական հոգեբանության միջազգային լրագրում:

Հենց այդ տարի Ֆրանկլը առաջին անգամ օգտագործեց լոգոթերապիայի կանոնները իր դասախոսության ժամանակ և սկսեց կատարելագործել վիեննական հոգեբանության մեջ իր մասնավոր որակները:

1928-1929-ին Ֆրանկլը ստեղծեց անվճար հոգեբանական խորհրդատվության կենտրոններ դեռահասների համար Վիեննայում և այլ վեց քաղաքներում, սկսեց աշխատել հոգեբուժական համալսարանի հիվանդանոցում: 1930 թ-ին նա ձեռք բերեց իր բժշկի դոկտորական կոչումը և հետագա մի քանի տարիներին էլ նա զբաղվում էր նյարդաբանության ուսումնասիրությամբ:

1933թ-ին նրան հանձնարարվեց սուիցիդալ կանանց խնամակալությունը հոգեբուժական հիվանդանոցում, որը լի էր տարեկան հազարավոր հիվանդներով: 1937թ.-ին նա բացեց իր անձնական նյարդաբանական և հոգեբուժական պրակտիկան: Մեկ տարի հետո, երբ Հիտլերի զորքերը մտան Ավստրիա նա իր համար արդեն վիզա էր դասավորում 1939թ.- ին ԱՄՆ մեկնելու համար, բայց հրաժարվեց դրանից իր ծեր ծնողների համար:

1940 թ.-ին նա դարձավ Rothschild հիվանդանոցի նյարդաբանական բաժնի ղեկավարը: Դա միակ հիվանդանոցն էր հրեաների համար: Նա մի շարք կեղծ ախտորոշումներ էր կատարում իր հիվանդների համար` խորամանկելով նոր քաղաքականությանը, որը նախատեսում էր մտավոր հիվանդների համար էֆթանազիայի կիրառումը: Հենց այս ժամանակահատվածում նա գրեց  <<Բժիշկն ու հոգին>> աշխատությունը:

1942թ.-ին Ֆրանկլը ամուսնացավ, բայց հենց նույն տարվա սեպտեմբերին նրա կինը, մայրը, հայրը և եղբայրը կալանավորվեցին և տեղափոխվեցին Theresienstadt in Bohemia ճամբարը: Հայրը այնտեղ մահացավ սովից, իսկ մայրն ու եղբայրը սպանվեցին 1944թ.ին: Կինը մահացավ 1945թ.ին Բերգեն-Բելսենում: Միայն նրա քույրը` Ստելլան,  կարողացավ փրկվել` ավելի ուշ գաղթելով Ավստրալիա: Երբ նա տեղահանվեց Auschwitz, նրա <<Բժիշկն ու հոգին>> բնագիրը հայտնաբերվեց ու ոչնչացվեց: Նրա երազանքները` ավարտել այդ աշխատանքը և միավորվել կնոջ և ընտանիքի հետ, փլուզվեցին` նրան գցելով հիասթափության և հուսալքության գիրկը:

Մի քանի գաղթական ճամբարների միջև տարահանվելուց հետո Ֆրանկլը վարակվեց որովայնային տիֆով: 1945թ.-ի ապրիլին ճամբարն ազատագրվեց և Ֆրանկլը վերադարձավ Վիեննա` բացահայտելով իր սիրած էակի մահվան լուրը: Կոտրված սրտով և մենության զգացումով պատված` նա ստանձնեց Վիեննայի նյարդաբանական պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնը, որը զբաղեցրեց 25 տարի:

Վերջնականապես, նա վերականգնեց իր բնագիրը և հրատարակեց այն, որից հետո ձեռք բերեց Վիեննայի Համալսարանի Բժշկական դպրոցում դասավանդման իրավունք: Միայն ինը օրում նա շարադրեց մեկ այլ գիրք` “Man’s Search for Meaning”. Նախքան նրա մահանալը, այդ գիրքը վաճառվեց ինը միլիոն օրինակով` հինգ միլիոնը միայն ԱՄՆ-ում: Այդ ժամանակահատվածում նա օպերատորական սենյակում հանդիպում է երիտասարդ ասիստենտ Էլեոնորա Շվինդտին` Էլլիին, և հենց առաջին հայացքից սիրահարվում նրան: Չնայած իր երիտասարդ տարիքի` Էլլին Ֆրանկլին խրախուսում և ուժ է տալիս, որ նա վերականգնվի և վերագտնի իր տեղը կյանքում: Նրանք ամուսնանում են 1947թ.-ին և ունենում աղջիկ` Գաբրիելային, այդ տարվա դեկտեմբեր ամսին:

1948թ.-ին Ֆրանկլը ստանում է փիլիսոփայի դոկտորական կոչում: Նրա ատենախոսությունը` The Unconscious God, հոգեբանության և կրոնի կապի մասին հետաքրքիր ուսումնասիրություն էր: Հենց նույն տարի նա դառնում է Վիեննայի համալսարանի հոգեբուժության և նյարդաբանության պրոֆեսոր: Իսկ 1950թ.-ին հիմնադրում և ղեկավարում է Ավստրիայի բժշկական կազմակերպությունը հոգեթերապիայի համար: Պրոֆեսոր դառնալուց հետո նա բավականին հայտնի է դառնում ոչ միայն Վիեննայի, այլև նրա սահմաններից դուրս էլ, նրա ձեռքբերումների քանակը օր օրի ավելանում է, և լուրերը Ֆրանկլի պարգևատրումների, հոնորարների մասին տարածվում են ամենուր: Նա արժանանում է նաև նոբելյան մրցանակի:

Ֆրանկլը շարունակում է դասավանդել Վիեննայի համալսարանում մինչև 1990թվականը` 85տարեկան: Նաև արժանի է հիշատակման այն փաստը, որ նա շատ խիզախ լեռնագնաց էր և ձեռք է բերում իր ինքաթիռ վարելու լիցենզիան 65 տարեկանում:

1992թ.-ին նրա հարազատներն ու ընկերները հիմնադրում են Վիկտոր Ֆրանկլի անվան ուսումնարանը: 1995թ.-ին ավարտում է իր ինքնակենսագրությունը: 1997թ.-ին տպագրում է իր Man’s Search for Ultimate Meaning աշխատությունը` հիմնված իր ատենախոսության վրա: Բացի այդ, նա հանդիսանում է 32 գրքերի հեղինակ, որոնք թարգմանվել են 27 լեզուներով:

Վիկտոր Ֆրանկլը մահանում է 1997 թ.-ին սեպտեմբերի 2-ին սրտի կանգից: Ֆրանկլը փրկվեց և ապրում էր իր կնոջ Էլիանորայի, դստեր` Գաբրիելիայի, թոռնիկների` Կատերինայի և Ալեքսանդրի և մեծ թոռնուհու` Աննա Վիկտորիայի շնորհիվ: Նրա ազդեցությունը հոգեբանության և հոգեբուժության վրա շարունակվում են դարեր:

www.hogeban.info

 

Make a free website with Yola