Տրանսակցիոն վերլուծությունը դա հոգեթերապևտիկ մեթոդ է ուղղված անձնային և խմբային զարգացմանը , ստեղծված Էրիկ Բեռնի կողմից 1960-ականերին; Տրանսակցիա նշանակում է փոխհարաբերություն, այսինքն՝ այս տեսությունը հիմնված է փոխհարաբերությունների վերլուծության վրա: Բեռնը նորից կարևորում էր անգիտակցական ոլորտը, մանկական տարիքը: Որպես անձնային մոդելներ այստեղ դիտարկվում են <<ԵՍ>>-ի երեք վիճակների առանձնահատկություններն ու փոխհարաբերությունները:
ԵՍ ԾՆՈՂ_ անձի ավտորիտար հակումները
ԵՍ ԵՐԵԽԱ-ենթարկվող դիրքը
ԵՍ ՄԵԾ-հավասարազոր փոխհարաբերություններ, սեփական կարծիքը պնդելու ունակություն
Տրանսակցիոն վերլուծության հիմքում ընկած են մի քանի կարևորագույն գաղափարներ
Դրանիցից են անձի էգո-վիճակները`որպես իրար հետ փոխկապակցված մտքերի վարքի զգացմունքների միություն, որը հանդես է գալիս տվյալ իրավիճակում մեր անձի ներկայացման համար որպես միջոց:
ԷԳՈ-ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՄԵԾ- երբ զգում և մտածում ես այստեղ և հիմա տարբերակով և կարողանում ես ղեկավավարել քո մետքերն ու զգացմունքները որպես մեծ
ԷԳՈ-ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԾՆՈՂ-նմանակում ես ծնողներից մեկին, նրանց զգացածը, մտքերը փորձում ես վերապրել այդ պահին
ԷԳՈ-ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՐԵԽԱ-երբ վերադառնում ես մանկության զգացմունքներին ու մտածողությանը
Այս երեք ԷԳՈ-ԿԱՐԳԱՎԻՃԱը-ը հանդիսանում են տրասկացիոն վերլուծության հիմքը: Սակայան ԷԳՈ-ԿԱՐԳԱՎԻՃԱԿ- ֆունկցիոնալ մոդելը այդ կարգավիճակները բաժանում է մասերի; Այստեղ մենք ունենում ենք հետևյալը
ԷԳՈ-ԿԱՐԳԱՎԻՃԱԿ երեխա`
Ադապտիվ երեխա- մեծ տարիքում ես հաճախ այնպիսի վարք եմ ցուցաբերում, որը բնորոշ էր ինձ փոքր տարիքում, ադպիսով արդարացնելով իմ ծնողների սպասումները
Ազատ երեխա-դրսևորում եմ ինձ ազատ` ոչ ադապտիվ երեխա եմ, ոչ էլ չենթարկվող, այլ պահում եմ ինձ այնպես ինպես մանկական հասակում դրսևորում է իրեն ազատ երեխան
ԷԳՈ-ԿԱՐԳԱՎԻՃԱԿ-ծնող-
Ղեկավարող ծնող - երբ ես փոքր էի իմ ծնողները փորձում էին ինձ ղեկավարել , ասել ինչ պետք է անեմ ինչ պետք չէ անել, ես մեծ տարիքում սկսում եմ ինձ նույն կերպ դրսևորել, ապա գտվում են ծնողի կարգադրող կարգավիճակում
Խնամող ծնող – հանդես եմ գալիս խնամող , հոգ տանող , դաստիարակող, հոգատար ծնողի դերում
Մեծահասակի մոդելի ֆունկցիոնալ տարրաջատում սովորաբար չի կատարվում , քանի որ նրա կողմից դրսևորվորղ ցանկացած վարքային բնութագիր բոնորշվում է այստեղ և հիմա կարգավիճակով և օգտագորվում է անձի ողջ ռեսուրսները:
Բեռնը առանձնացնում է նաեւ այսպես կոչված թաքնված տրանսակցիաներ: Բոլոր մարդկային խաղերը հիմնված են հենց այս թաքնված տրանսակցիաների վրա, եւ Բեռնը իր տեսությունից մեկը անվանել է հենց խաղի անալիզ: Թաքնված տրանսակցիա նշանակում է՝ ֆորմալ կերպով մեր տրանսակցիաները կատարվում են որոշակի էգո-վիճակների միջեւ, բայց իրականում, ենթագիտակցաբար մեր դրդապատճառները հիմնված են մեկ այլ էգո-վիճակի վրա: Սա ինչ-որ չափով կարող է բերել պրովոկացիաների: Օր.՝գնորդ-վաճառող հարաբերություններում - գնորդը հարցնում է՝ “ի՞նչ արժե”, վաճառողը պատասխանը տալու փոխարեն ասում է՝ “Դուք չեք կարող դա ձեզ թույլ տալ, թանկ է”: Թվում է, թե գործ ունենք մեծահասակ – մեծահասակ տրանսակցիայի հետ, սակայն վաճառողը տրանսակցիան տանում է դեպի “երեխան”, եւ գնորդը եթե գնա պրովոկացիայի եւ ասի՝ “ոչ, կարող եմ թույլ տալ, ահա իմ գումարը”, նա կտա հենց “երեխա” էգո-վիճակի պատասխանը: Իսկ եթե պարզապես կրկնի հարցը՝ “ի՞նչ արժե”, նշանակում է՝ պատասխանում է “մեծահասակը”, չգնալով վաճառողը պրովոկացիային:
Այսպիսով, մեր խաղացած բոլոր խաղերը հիմնվում են թաքնված տարսակցիաների վրա: Եվ այս թաքնված դրդապատճառները կարող են դրսեւորվել մշտական, երկարատեւ տրանսակցիաներում, եւ այս դեպքում անպայման կառաջանան խնդիրներ եւ անհասկանալի կետեր մարդկային փոխհարաբերություններում:
Ջեք Ջյուսեյը ստեղծեց էգո-կարգավիճակի նկարագրման ինտուիտրի մոդել` այն անվանելով էգոգրամա, նա դուրս բերեց մի հիպոթեզ, ըստ որի , երբ որևէ էգո-կարգավիճակ ակտիվանում է , մնացածը ռեֆլեքսորեն պասիվում են և փոքրանում, որպեսզի փոխհատուցում լինի ընդհանուր անձի էներգիայի;
Էգո-կարգավիճակների մոդելի հետ մեկտեղ կյանքի սցենարի կոնցեպցիան նույնպես կարևոր մասն է կազմում տրանսակցիոն վերլուծության համար; ԿՅԱՆՔԻ սցենարի մասին առաջին անգամ խոսել է Էրիկ Բեռնը և նրա կոլլեգաներից հատկապես Կլոդ Ստեյները վաթսունականների միջին; Մեզանից յուրաքանչյուրը փոքր տարիքում գրում է իր սցենարը կյանքի համարնական սյուժեն մենք գրում ենք մինչև խոսել սովորելը, ավելի ուշ մենք միայն մասնիկներ ենք ավելացնում մեր սցենարին փորձելով այն լրացնել; Յոթ տարեկանում արդեն մենք ունենում ենք կյանքի համար պատրաստի սցենար, որը կարող ենք վերանայնել պատանեկան տարիքում: Մեծ տարիքում սովորաբար չենք գիտակցում որ արդեն գրել ենք մեր սցենարը և առանց այդ փաստի գիտակցման մեր կյանքն ընդհանում է դեպի սցենարի վերջնական ավարտը, որը մենք որոշել ենք դեռ մանկական տարիքում:
Բեռնը տվել է այս սցենարների չորս հիմնական տիպ՝
- Ես – ok, դու – ոչ ok: “Դու”-ն այստեղ միջավայրն է լայն իմաստով: Այս սցենարի դեպքում շրջապատում բոլորն անհաջողակ են, միայն “ես”-ն է լավը, եւ ցանկացած փոխհարաբերություններում նա ձգտում է ապացուցել դա:
- Ես – ոչ ok, դու – ok: Այստեղ մեծ է թերարժեքությունը սեփական անձի նկատմամբ, առկա է դեպրեսիվ, հուսահատ վիճակ: “Ինչո՞ւ է աշխարհը այսքան ծուռ, ինչու բոլորը երջանիկ են, իսկ ես՝ ոչ” – սա է այս սցենարով ապրող մարդու դիրքորոշումը, որը շատ արգելակող բնույթ ունի, երբ մարդը համոզված է, որ ոչնչի չի կարող հասնել, կամ էլ երբեք գոհ չի իր հասած արդյունքից:
- Ես – ոչ ok, դու – ոչ ok: Շատ անհույս վիճակ է, երբ մարդ ոչնչի չի ձգտում եւ ոչ մի բանի վրա չի ուրախանում:
- Ես – ok, դու – ok: Առկա է դրական վերաբերմունք ե'ւ սեփական անձի, ե'ւ ուրիշների հանդեպ: Սա կյանքի առողջ սցենար է, որը թույլ է տալիս մարդուն համագործակցել, շփվել, վստահել դիմացինին, այսինքն՝ լուծել ցանկացած իր առջեւ ծառացած խնդիր:
Բեռնը նաեւ վերլուծել է հեքիաթները, որոնք նույնպես ուժեղ սցենարներ են տալիս երեխային, եւ որոնք ոչ միշտ են դրական ազդեցություն ունենում երեխայի վրա:
Տրանսակցիոն վերլուծությունը էգո կարգավիճակների մոդելի հետ մեկտեղ կարևորում է հետևյալ դրույթները
- Սցենարը դա կյանքի պլանն է
- Սցենարը գնում է դեպի ֆինալ` ավարտ
- Անձը ինքն է գծում է իր սցենարը
- Սցենարը ամրապնդվում է ծնողների կողմից
- Սցենարը ընկած է գիտակցությունից դուրս
- Մենք խեղաթյուրում ենք իրականությունը, որպեսզի արդարացնենք մեր սցենարը:
Կյանքի սցենարների համար կան մի քանի տարբերակներ`
Հաղթողի սցենար- սա այն մարդկանց սցենարն է, որոնք հասնում են իրենց նպատկաններին, հաղթանակի տակ հասկանալ է պեք նաև այն, որ նպատակները ձեռք են բերվում հեշտ և ազատ:
Հաղթվածի սցենար-դա այն մարդն է ով չի հասցնում իր դրված նպատակներին
Ոչ հաղթողի -այս սցենարը ոսկե միջինն է բոլոր սցենարների, այսպիսի մարդիկ համերատար կրում, են իրենց խաչը, երբեք ռիսկի չեն գնում, դրա համար այսպիսի սցենարը հաճախ համար են բանալ
Ամենակարևորը հասկանալն է որ ցանկացած սցենար կարելի է փոխել, կարևորը գիտակցելն է, թե որ սցենարն է քոնը,
Մենք չենք կարող հստակ ասել, թե տվյալ պահին կմտնի տվյալ մարդը սցենարի մեջ թե ոչ, սակայն կարող ենք ներկայացնել երկու ֆակտոր որոնք ինչ-որ չափով կարող են թույլ տալ ենթադրել` սցենարի մեջ է տվյալ անձը, թե ոչ
- Երբ ''այստեղ և հիմա'' իրավիճակը ընդունվում է որպես սթրեսային
- Երբ նմանություն եք նկատում ''այստեղ և հիմա'' իրավիճակի և մանկության տարքիում զգացած սթրեսային իրավիճակի մեջ
Ինչքան շատ է սթրեսային սանդղակը, այնքան մեծ է հավանականությունը, որ սցենարի մեջ է տվյալ պահին;
Գոյություն ունեն սցենար պրոցեսների վեց հիմնական մոդելներ
- Մինչև-<<ես չեմ կարող ուրախանալ մինչև չկատարեմ տվայլ աշխատանքը>>
- Հետո-<<ես կարող եմ ուրախանալ , բայց հետո դրա համար պետք է վճարենք>>
- Երբեք-<<ես երբեք չեմ ստանում այն, ինչն ամնաշատն եմ ուզում>>
- Միշտ-<<ինչու է դա միշտ ինձ հետ պատահում>>
- Համարյա-<<Համարյա հասել էի իմ ուզածին այս անգամ>>
- Բաց ավարտ-դատարկության զգացումը սցենարի ավարտից հետո
Բեռնը իր տեսության մեջ հիմնվում էր լարվածություն-լիցքաթափում-հավասարակշռություն սկզբունքի վրա: Այսինքն՝ մարդու հոգեկան կյանքը հիմվում է այս սկզբունքի վրա: Մարդը անգիտակցորեն ձգտում է ներդաշնակության: Հիմնականում սա վերաբերում է ֆիզիկական վիճակներին, որոնք, սակայն, փոխանցվում են հոգեկան ոլորտ:
Բեռնը, Ֆրեյդի նման, առանձնացնում է երկու հիմնական բնազդ՝ լիբիդոյի եւ մորտիդոյի: Լիբիդո ասելով նա հասկանում է կյանքի բնազդը, մարդու բոլոր կոնստրուկտիվ / ստեղծագործ ուժերը՝ սեր, ինչ-որ բանի ստեղծում եւ այլն, իսկ լիբիդոյի ծայրահեղ վիճակը օրգազմն է, ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր՝ երբ մարդը ինչ-որ բան անելուց-հասնելուց հետո օրգազմն է ապրում: Փաստորեն, լիբիդոյի բնազդի իմաստը ինչ-որ բան ստեղծելն : Մորտիդոն նույնպես շատ լայն դիազապազոն ունի եւ իր իմաստի մեջ ներառում է ամեն ինչ, ինչ կապված է դեստրուկտիվ / կործանարար վարքի հետ: Մորտիդոյի ծայրահեղ դրսեւորումը սպանությունն է:
Մարդու ներդաշնակության ձգտումը բերում է ապահովության, եւ Բեռնը նշում է, որ այս երկու բնազդներն էլ օպտիմալ քանակով անհրաժեշտ են այդ ներդաշնակությանը հասնելու համար: Օր.՝ եթե կա լարվածություն, մարդը կարող է անգամ դեստրուկտիվ վարքով թուլացնել այդ լարվածությունը, ասենք՝ ափսե կոտրել եւ հանգստանալ: Այսինքն, այստեղ դրսեւորվեց մորտիդոյի բնազդը: