Գոյություն ունի վախերի բազմաթիվ դասակարգումներ: Ամենաընդհանուր ձևով վախերը կարելի է բաժանել իրավիճակային և անձային վախերի: Իրավիճակային վախը առաջանում է անսովոր, ծայրահեղ վտանգավոր իրադրությունում, օրինակ`բնական աղետ, շան հարձակում, խմբում խուճապի ժամանակ և այլն: Անձային վախերը պայմանավորված են մարդու բնույթով, օրինակ` նրա բարձր կասկածամտությամբ: Իրավիճակային և անձային վախերը խառնվում և դրսևորուվում են իրար հետ:
Վախը նաև լինում է իրական ու երևակայական, սուր և խրոնիկ: Ռեալ և սուր վախերը պայմանվորված են կոնկրետ իրադրությամբ, իսկ երևակայակնն ու խրոնիկը` անձի առանձնահատկություններով:
Չնայած որ վախը ինտենսիվ դրսևորվող հույզ է, պետք է տարբերակել դրա սովորական, բնական կամ տարքային և պաթոլոգիկ մակարդակները: Սովորաբար վախը կարճատև է, վերանում է տարիքի հետ, չի դիպչում անձի խորքային արժեքների, էականորեն չի ազդում նրա բնավորության, շրջապատի հետ հարաբերությունների վրա: Բացի այդ ունի նաև պաշտպանական նշանակություն, քանի որ թույլ է տալիս խուսափել վախի օբյեկտի հետ հանդիպումից: Բայց պաթոլոգիկ վախը վկայում է նրա ծայրահեղ, դրամատիկ դրսևորումների մասին, երբ բացակայում է գիտակցության կողմից դրա վերահսկումը, ինչը բերում է սոցիալական դեզադապտացիայի:
Մեկ այլ դասակարգման համաձայն վախերը լինում են իրական ու նևրոտիկ: Իրական վախը հասկանալի է յուրաքանչյուրին, քանի որ հանդիսանում է ռեակցիա վտանգի ընկալմանը: Դա կարելի է դիտարկել որպես ինքնապահպանման բնազդի դրսևորում, որը բնորոշ է կենդանի էակներին: Նևրոտիկ վախերը կարող են դրսևորվել շուտ և շատ տպավորվող մարդկանց մոտ:
Այս տիպը կարելի է բաժանել 3 խմբի:
Ահ կամ ազատ վախ, որը միշտ կարող է կապված լինել ցանկացած հարմար օբյեկտի հետ: Նման վիճակը հոգեվերլուծողներին անվանում են «սպասման վախ»: Մարդիկ, որոնք ենթարկվում են դրան, միշտ ամենահնարավոր իրադրությունից կանխատեսում են ամենասարսափելին: Բնավ այս գիծը հիվանդագին անվանել չի կարելի, քանի որ իրականում դա վատատեսություն է: «Սպասման վախ»-ի առավել մեծ աստիճանը կարող է փոխվել նյարդային հիվանդության, ինչը Զ.Ֆրեյդը անվանում է «վախի նևրոզ»:
Վախի երկրորդ ձևը կապված է որոշակի իրադրությունների և օբյեկտների հետ: Դրանք վերը նշված ֆոբիաներ են, որոնց տեսակները շատ են: Հոգեմարմնական բժշկության մեջ հայտնի են ֆոբիաների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են նոզոֆոբիան` ախտորոշման վախը, կանցերոֆոբիան` քաղցկեղով հիվանադլու վախը, կարդիոֆոբիան ` վախը սրտի ինֆարկտի նկատմամբ, կլաուստրաֆոբիան` փակ տարածության վախը և այլն:
Նևրոտիկ վախի երրորդ ձևը առողջ մարդկանց մեծամասնության կողմից ընկալվում է որպես ամենազարմանալի, քանի որ այստեղ լիովին բացակայում է կապը ահի ու տագնապ առաջացնող վտանգի մեջ: Այս վախը օրինակ առաջանում հիստերիայի ժամանակ ` ուղեկցելով հիստերիայի սիմտոմները կամ գրգռվածության ցանկացած պայմաններում, երբ կարելի է սպասել աֆեկտիվ դրսևորումների:
Առաջին հայացքից վախը մարդուն միայն բացասական հույզեր է պատճառում, սակայն ինչպես ամեն բան բնության մեջ, վախի հույզը ի սկզբանէ էվոլյուցիայի պրոցեսում առաջացել է օրգանիզմի պաշտպանության համար: Այն արյան մեջ ադրենալինի արտազատման միջոցով կարող է մոբիլիզացնել մարդու ուժերը ճգնաժամային իրավիճակներում: Բացի այդ վախը օգնում է վտանգավոր իրադրությունների լավ մտապահմանը: Սակայն ոչ միշտ են վախեցող իրավիճակները մնում գիտակցության մեջ: Դրանք հոգեբանական պաշտպանության դեպքերն են, երբ վախենալուց իրավիճակը անցնում է անգիտակցական և հուզական հիշողության փոխարեն տեղ է գտնում թվացյալ մոռացումը:
Վախի հաջորդ կարևոր նշանակությունը այն է, որ մարդը հնարավորություն է ստանում գործել ինֆորմացիայի պակասի պայմաններում: Այդ դեպքում վարքի ստրատեգիան թելադրում է վախը:
www.hogeban.info