Աբրահամ Մասլոու
(1901-1970)
Մասլոուն ծնվել է Բրուկլինում, 1901թ.-ի ապրիլի 1-ին, նրա ծնողները անկիրթ հրեաներ էին, որոնք ռուսաստանի փախստականներից էին: Տան յոթ երեխաներից ամենամեծը նա էր: Մասլոուն ինտրովերտ էր, ամաչկոտ, չշփվող, և դրան ավելացրած նաև այն փաստը, որ հրեա էր` նա ընկերներ չուներ, նրա ընկերները դարձել էին գրադարանն ու գրեքերը: Իր ժամանակի մեծ մասը Մասլոուն անցկացնում էր ընթերցանությամբ: Դրա համար Մասլոուն իր մանկությունը համարում էր միայնակ և տխուր: Նրա և մոր հարաբերություններն այդպես էլ չեն դասավորվում, քանի որ մայրը չեր սիրում Մասլուին և հստակ նախապատվություն էր տալիս իրենց տան երկու ամենփոքրերին, Մասլոուն գրում է, որ երբեք չի մոռանա, թե ինչպես մայրը պատին հարվածելով ջարդեց այն երկու փոքրիկ կատուների գլուխները, որոնց նա փողոցից էր բերել, չի կարողանում մոռանալ նաև մոր անընդմեջ հանդիմանությունները ցանկացած չնչին բանի համար: Նա այսպես էլ չկարողացավ ներել մորը, նույնիսկ թաղմանը չներկայացավ: Նա առաջին անգամ Նյու Յորքում` Գորդոնի կրթահամալիրում ուսումնասիրեց իրավունքը: Իսկ 1927թ-ին տեղափոխվում է Կորնելիական համալսարան, որտեղ սովորում էր նաև նրա զարմիկը` Վիլլ Մասլոուն: Նրա հայրը հույս ուներ, որ Մասլոուն կդառնա իրավաբան, սակայն նա մեկնում է Վիսկոնսենի համալսարան և ընդունվում հոգեբանության բաժինը: 1928թ-ին նա ամուսնանում է իր ոչ հարազատ քրոջ` Բերտայի հետ, որի հանդեպ տածած զգացմունքները բավականին երկար էր արդեն թաքցրել: 1930թ.-ին նա ստանում է բակալավրի, 1931թ.-ին` մագիստրի, իսկ 1934թ.-ին փիլիսոփայության դոկտորի կոչում: Այդ տարիներին Մասլոուի համար ոգեշնչման աղբյուր էր հանդիսանում Ուոտսոնը, նա ուղղակի հիացած էր բիհեյվորիզմով: Համալսարանական տարիները Մասլոուի համար կարևորվեցին նաև երկու նշանակալից ծանոթություններով. Նրա անմիջական ղեկավար Գարի Խառլուի և Ալֆրեդ Ադլերի հետ:
1931-1951թվականները նա անցկացրեց Բրուկլինի քոլեջում: Նյու Յորքում նա հանդիպում է մարդաբան` Ռուտ Բենեգդիտին և գեշտալտ հոգեբան` Մարքս Վերտխայմերին, որոնք իրենց ազդեցությունն են թողնում նրա վրա ոչ միայն որպես փորձագետներ, այլև որպես լավ անձնավորություններ:
1951թ.-ին նա հրավեր է ստանում Բոստոնի Բրեյդեսի համալսարանից և միչև 1968թ.-ը աշխատում է այնտեղ` ղեկավարելով հոգեբանության ամբիոնը:
1504թ-ին լույս է տեսնում Մասլոուի առաջին ամենալուրջ աշխատությունը` <<Դրդապատճառ և անձ>>, որտեղ և ձևակերպված է պահանջմունքների հիերարխիկ տեսությունը: Մասլոուն դառնում է հումանիաստական հոգեբանության լիդերը` ձևավորված 50-60ական թվականներին, որը նա անվանում է 3-րդ ուժ` հոգեվերլուծությունից և բիհեյվորիզմից հետո:
Ինքանաիրականացման և հումանիստական տեսությունները, որոնք մի շարք հոգեբանների ընդհանրացված փորձն են, իրենց լայն ազդեցությունը ունցան հասարակության և արտաքին աշխարհի հասկացման վրա:
Մասլոուն այն հիանալի տեսաբան-հոգեբաններից մեկն էր, ով հումանիստական հոգեբանությունը լցրեց նոր գաղափարներով ու ստեղծեց նոր կոնցեպցիաներ: Նա այն հոգեբաններից էր, որ փորձում էր ապացուցել, որ մարդիկ սխալ են գնահատում իրենց կարողությունները ողջ կայնքի ընթացքում և փորձում են հասնել ավելիին: Դա ապացուցելու համար նա ուսումնասիրում էր հոգեպես լրիվ առողջ մարդկանց, որի հիման վրա և ստեղծեց իր պահանջմունքերի հիերարխիայի տեսությունը:
Աբրահամ Մասլոուն ուներ յուրօրինակ ստեղծագործ մտածողություն: Նա փորձում էր պարզել, թե ինչ է նշանակում դրական հոգեկան առողջություն ասվածը:
Հումանիտար հոգեբանությունը ստեղծեց թերապիա` համաձայն որի մարդիկ օժտված են ֆիզիկական և ինտելեկտուալ զարգացման համար բոլոր անհրաժեշտ ռերսուսներով: Թերապիայի նպատակն էր հանդիսանում վերացնել այն բոլոր խոչընդոտները, որոնք ի հայտ են գալիս կատարելագործման ճանապարհին: Այսպիսով, Կառլ Ռոջերսը, հիմնվելով Մասլոուի աշխատանքների վրա, ստեղծեց <<այցելուակենտրոնացված թերապիան>>:
1967թ.-ին Մասլոուին Հումանիստական ամերիկյան ասոցիացիան հռչակեց <<տարվա հումանիստ>>:
Մասլոուն մահացավ հունիսի 8-ին, 1970թ.-ին 69 տարեկանում հանկարծակի սրտի նոպայից:
www.hogeban.info