Սերը ափերով անուշիկ կանչ է, 

Սերը ծափերով ցնծության մանչ է, 

Սերը համբույրով կրքերի շունչ է, 

Սերը արցունքով չարքերի փունջ է:


Հապա մի նայեք` ծովն ալեկոծ է, 

Սիրո աշխարհը ինչ փոթորկած է,

Պայծառ գույները թերևս քիչ է, 

Փրփուրների մեջ կույր սերը ճիչ է:

 Գյուլնարա Իվանյան

Դժբախտ է սերը, եթե կարող ես այն չափել

Ուիլյամ Շեքսպիր

  

Սերը հանդիսանում է մարդու առաջնային պահանջմունքներից մեկը, ամենագլխավոր ձևերից մեկը հասարակության մեջ արմատավորվելու համար: Սիրո հիմնական և ամենակարևոր հատկությունն է բազմակողմանիությունը. յուրաքանչյուր մարդ ի վերջո գտնում է իր սերը և յուրաքանչյուրը հանդիսանում է, կամ ժամանակի ընթացքում դառնում է ինչ որ մեկի սիրո օբյեկտը: Գեղեցիկ է մարդը թե տգեղ, հարուստ թե աղքատ, երիտասարդ թե ծեր, միևնույն է, նա միշտ երազում է սիրո մասին և միշտ փնտրում այն:  Դրա պատճառն այն, որ սերը գլխավոր և յուրաքանչյուրին հասանելի ամենահեշտ ձևն է ինքնահաստատվելու և կյանքում արմատավորվելու:

Բալզակն ասել է. <<Սերն իր մեջ միավորում է մարդու բոլոր բարի հատկությունները>>: Երբ սիրահարվում ես, սիրած առարկան և ողջ շրջապատը սկսվում է ընկալվել բոլորովին այլ կերպ, քան առաջ: Սերը հանդիսանում է կայուն և ամուր ընտանիք ստեղծելու հիմնական նախապայմանը:

 








 

 

Make a free website with Yola