Անձի տիպավորումն ըստ Էրնեստ Կրեչմերի

 

Անձի ժամանակակից տեսությունների ձևավորման և նրանց անհատական առանձնահատկությունների վրա բավականին մեծ ազդեցություն է թողել 1921թ.-ին Կրեչմերի կողմից ձևավորված բնավորության տեսությունը: Կրեչմերը վերլուծելով անձի մորֆոլոգիական առանձնահատկությունները առանձնացնում է բնավորության տիպեր` հիմնված անձի մարմնի կառուցվածքային տիպերի վրա: Իր հիվանդների մանրակրկիտ ուսումնասիրություններով նա առանձնացնում է հետևյալ երեք տիպերը`

1.      Ասթենիկ

2.      Ատլետիկ

3.      Պիկնիկ

·         Ասթենիկ տիպի (հուն. Asthenes` թույլ) մարդիկ առանձնանում են նիհար, նեղ ուսերով, բարակ ձեռքերով ու վերջույթներով, երկար ու նեղ կրծքավանդակով, ճարպից զուրկ որովայնով: Որպես կանոն, ասթենիկների դեմքը երկար է, նեղ և գունատ:

·         Ատլետիկ տիպը առանձնանում է (հուն. Athletes` մարտիկ) լավ զարգացած մկաններով և կմախքով: Այս տիպի անձինք ունեն միջին կամ միջինից բարձր հասակ, լայն ուսեր, ձիգ որովայն: Ատլետների գլուխը ամուր կանգնած է ուժեղ և ամուր պարանոցի վրա, իսկ դեմքը ձվաձև տեսք ունի:

·         Պիկնիկ (հուն.pyknos` խիտ) առանձնանում են ուժեղ զարգացած կրծքավանդակով և որովայնով, ուսային գոտու և վերջույթների թույլ զարգացած շարժողական համակարգով: Պիկնիկները միջին հասակի և փոքր-ինչ գեր կազմվածքի մարդիկ են: Նրանց քաշը գերակշռում է հասակին: Դիմային կառուցվածքը նման է հնգանկյունի (դեմքի տակ կուտակված ճարպային հատվածի շնորհիվ): Դեմքը լայն է, կլոր ու նուրբ:

Նաև առանձնացվել է տիպ` դիսպլաստիկ` անձև, ոչ ճիշտ կառուցվածքով: Այսպիսի անձինք սովորաբար առանձնանում են մարմնի տարբեր հատվածների տձևություններով:

Մարմնի կառուցվածքի և հոգեբանական առանձնահատկությունների միջև կապը ապացուցելու համար նա այս կառուցվածքային տիպերը համադրեց երեք տիպի հոգեկան խանգարումների հետ: Առաջինը դա մանիակա-դեպրեսիվ պսիխոզն է` բնութագրվող միմյանց անընդհատ փոխարինող մանիակալ` հիպերակտիվ ձևով անընդհատ աֆեկտիվ-բարձր վիճակով, դեպրեսիվ` ճնշված և պասիվ վիճակով:

Երկրոդը դա շիզոֆրենիան է` բնութագրող հույզերի սակավությունը և մտածողության խանագարումներով` մինչ զառանցանքներ ու հալյուցինացիաներ: Երրորդ հիվանդությունը դա էպիլեպսիան է:

Համադրման արդյունքները ցույց տվեցին կապը հետևյալ հոգեկան խանգարումների միջև`

1.      Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ- պիկնիկ տիպ

2.      Շիզոֆրենիա-ասթենիկ տիպ

3.      Էպիլեպսիա-ատլետիկ տիպ, որն ավելի քիչ է հակված հոգեկան հիվանդությունների

Պաթոլոգիկ անհատների ուսումնասիրությունների ընթացքում Կրեչմերը նաև առաջ քաշեց առողջ անձանց մոտ մարմնի կառուցվածքի և հոգեկանի կապի մասին իր հիպոթեզը:

Տարբեր կազմվածքի տիպի անձանց մոտ ի հայտ են գալիս տարբեր հոգեկան առանձնահատկություններ` համապատասխան նշված երեք հոգեկան խանգարումների, իհարկե ավելի թույլ արտահայտված ձևով: Օրինակ` առողջ անհատը, ով ունի ասթենիկ մարմնի կառուցվածք, առանձնանում է շիզոֆրենիկին բնորոշ առանձնահատկություններով:

Այսպիսով, Կրեչմերը առանձնացրեց բնավորության երեք տիպեր` համապատասխան կազմվածքի երեք տիպերին.

1.      Շիզոտենիկներ-ասթենիկ կազմվածք: Հոգեկան խանգարման դեպքում հակված են շիզոֆրենիայի: Փակ են, ներամփոփ, հույզերը կայուն չեն, տատանվում են գրգռվածությունից մինչև սառնություն, համառ են, դժվարությամբ են փոխում իրենց արժեքներն ու կարծիքները: Դժվարությամբ են հարմարվում միջավայրին, հակված են վերացարկման:

2.      Ցիկլոտիմիկներ-պիկնիկ կազմվածք: Հոգեկան խանգարման դեպքում հակված են մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի: Շիզոտիմիկի հակադարձ տիպն է: Հույզերը տատանվում են ուրախության և տխրության միջև: Շփվող են, հեշտ են կոնտակտի մեջ մտնում շրջապատողների հետ, ավելի իրատես են:

3.      Իքսոտիմիկներ-ատլետիկ կազմվածք: Հոգեկան խանգարման դեպքում հակված են էպիլեպսիայի: Հանգիստ են, քիչ տպավորվող, ժեստերը զուսպ են, միմիկան նույնպես: Մտածողության ոչ բարձր ճկունություն, դժվար են հարմարվում փոփոխություններին ու նոր շրջապատին, բծախնդիր են:

www.hogeban.info

 

Make a free website with Yola