Կառլ Գուստավ Յունգ

(1875-1961)


Կառլ Յունգը ծնվել է 1875թ.ի հուլիսի 26-ին փոքր շվեյցարական քաղաքում` Կեսվիլում, քահանայի ընտանիքում: Նրա հայրը մեծ նշանակություն էր տալիս Յունգի կրթությանը և չնայած, որ ընտանիքը աղքատ էր, նա Յունգին կրթության է տալիս շվեյցարական ամենալավ գիմնազիաներից մեկում: Հայրը հաճախ էր Յունգի հետ զրուցում Աստծո, հավատի, կրոնի մասին: Նա շատ էր ցանկանում, որ Յունգը քահանա դառնա, սակայն, որքան նա մեծանում էր, անքան հասկանում, որ քահանայի կյանքը իր համար չէ: Յունգը սկսում է ուսումնասիրել բժշկությունը (նրա հորական պապը նույնպես բժիշկ էր) և ընդունվում Բազելեի բժշկական համալսարան: Համալսարանական տարիներին Յունգը հետաքրքրությամբ ուսումնասիրում է նաև փիլիսոփայությունը, իսկ ավելի խորությամբ հոգեբուժությունը: 1900թվականից - 1906թվականը Յունգը աշխատում է Ցյուրիխի հոգեբուժական հիվանդանոցում հայտնի հոգեբույժ Է. Բլեյերի օգնական: 1902 թվականին նա գրում է իր դոկտորական դեսերտացիան: 1903 թվականին Յունգը ամուսնանում է Էմմա Ռաուշենբախի 20 ամյա աղջկա հետ. որի հետ նա ապրում է 50 տարի: Էմման նրան 4 աղջիկ և մեկ որդի է պարգևում: 1907 թ.ին նա հանդիպում է իր ճակատագրի վրա ամենամեծ ազդեցություն թողած անձնավորությանը` Զիգմունդ Ֆրեյդին: Ֆրեյդի գաղփարները առաջին հայացքից ոգեշնչում և գրավում են նրան: Նա դառնում է հոգեվերլուծության ամենահավատարիմ    հետևորդներից մեկը, սակայն հետագայում Յունգը սկսում է հրաժարվել հոգեվերլուծական գաղափարներից և մեթոդներից, հրաժարվում է ագրեսիան և սեռական իմպուլսները համարել կյանքի էներգիա: 1911թ.ին Յունգը դուրս է գաիս Միջազգային հոգեվերլուծական ասոցիացիայից: 1912թ.ին գրում է <<Լիբիդոյի սիմվոլներ և ձևափոխում>> գիրքը, որտեղ զետեղված գաղափարները լրիվ հակասում էին Ֆրեյդի հայացքներին: Ֆրեյդը դատական գործ է հարուցում Յունգի դեմ, որ նա փոխի իր մեթոդների անունը և այլևս չգործածի <<հոգեվերլուծություն>> կամ <<լիբիդո>> տերմիններն իր աշխատություններում: Յունգը կատարում է Ֆրեյդի պահանջը և ստեղծում սեփական ուղղությունը, որը կոչում է անալիտիկ հոգեբանություն: 1912թ.ին Յունգը դժվար հոգեբանական ճգնաժամ է ապրում: Հենց իր իսկ բառերով ասած` նա շատ մոտ էր կանգնած խենթությանը: Նա իր երազներում տեսնում էր իր ստեղծած կոլեկտիվ անգիտակցականի սիմվոլները, տեսում էր արյան հեղեղներ, որոնք թափվում են Եվրոպայի վրա և ալն: Այդ բոլոր տեսիլքները վերանում են միայն 1914 թ.ին, երբ սկսվում է երկրորդ համաշխարային պատերազմը և այդ չարաբաստիկ պատկերները վերածվում են իրականության: Յունգի հետագա ողջ կյանքն արդեն վերաբերում է կոլեկտիվ անգիտակցականի կերպարների ստեղծմանը և արքետիպերի ուսումնասիրությանը: Նա շատ էր ճանապարհորդում, ուսումնասիրում տարբեր ազգերի մշակույթները, փորձում կապ տեսնել դրանց մեջ: 1935թ.ին Յունգը նշանակվում է շվեյցարական պոլիտեխնիկ դպրոցի հոգեբանության պրոֆեսոր, հենց այդ ժամանակ էլ նա դառնում է կիրառական հոգեբանության հիմնադիր և նախագահ: Հայտնի է նաև, որ Յունգը համագործակցում էր նացիստական ռեժիմի հետ և նացիստների իշխանության գալու հետ մեկտեղ, նա, 1933թ.ին մտնում է նացիստական հոգեթերապևտիկ միության մեջ: 1936թ.ին <<Wotan>> արիական առասպելաբնության մասին իր գործում, որտեղ Ֆյուրերին նա անվանում է <<կոլեկտիվ անգիտակցականի մեդիում>>, բարձր գնահատականի է առաջանում Հիտլերի կողմից և Յունգը միանգամից նշանակվում է գերմանական հոգեթերապևտիկ միության նախագահ: Մինչդեռ Ֆրեյդի գրքերը հասարակայնորեն այրել են տալիս  (քանզի Ֆրեյդը հրեա էր): 1933-1942 դասավանդում է Ցյուրիխում, իսկ 1944թ.ին` Բազելեում:

1948թ.ին Ցյուրիխում հիմնադրվում է Կ. Գ. Յունգի ինստիտուտը: Նրա մեթոդների կողմնակիցները անալիտիկ հոգեբանության միություններ են ստեղծում Անգլիայում այնուհետև ԱՄՆ-ում և մի շարք եվրոպական քաղաքներում:

1946թ.ին նա թոշակի է անցնում:

1955թ.ին նա մեծ կորուստ է ունենում. մահանում է նրա կինը` Էմման:

Յունգը մահանում է իր տանը, հունիսի 6-ին, 1961թ.ին, Կյունստախտում: Թաղված է տվյալ քաղաքի եկեղեցու բակի գերեզմանում:

www.hogeban.info

 

Make a free website with Yola