Էրիկ Էրիկսոնի հոգեսոցիալական զարգացման տեսությունը անձի հոգեբանության ամենահայտնի տեսություններից մեկն է համարվում: Ինչպես Զիգմունդ Ֆրեյդը, Էրիկսոնը նույնպես հավատում էր, որ անձը զարգանում է փուլերի հաջորդականությամբ: Բայց ի տարբերություն Ֆրեյդի հոգեսեռական զարգացման տեսության` Էրիկսոնի տեսությունը բնութագրում և բացատրում է սոցիալական փորձի ազդեցությունը ողջ կյանքի ընթացքի վրա:
Էրիկսոնի հոգեսոցիալ փուլերի զրագացման տեսության հիմնական կարևորագույն տարրը դա այն է, որ այդ զարգացումը էգո ինքնության զարգացումն է: Էգո ինքնությունը դա անձի ինքնագիտակցությունն է, որը մենք զարգացնում ենք սոցիալական փոխհարաբերությունների միջոցով: Համաձայն Էրիկսոնի` մեր էգո ինքնությունը պարբերաբար փոփոխության է ենթարկվում` այլոց հետ ամենօրյա փոխհարաբերությունների ժամանակ ձեռք բերված փորձի և տեղեկատվության շնորհիվ: Էրիկսոնը նաև նշում է, որ ցանկացած փուլ բնութագրվում է կյանքի տվյալ շրջանում ունակ դառնալով: Եթե համապատասխան փուլը իրականացվում է հաջող, անձը ունենում է կատարելության զգացում, որը նա երբեմն անվանում էր էգո ուժ կամ էգո որակ: Իսկ եթե փուլը իրականացվել է անհաջող, անձը ունենում է անհամապատասախանության զգացում:
Յուրաքանչյուր փուլում մարդիկ ունենում են կոնֆլիկտ, որը ծառայում է որպես զարագացման ձեռք բերման որոշիչ կետ: Էրիկսոնի կարծիքով այդ կոնֆլիկտները կենտրոնական դեր են տանում կամ հոգեսոցիալական որակների զարգացման կամ այդ որակների զարգացումը ձախողելու մեջ:
1–ին Հոգեսոցիալ փուլ- Վստահություն և անվստահություն
Էրիկ Էրիկսոնի հոգեսոցիալական զարգացման տեսության առաջին փուլը տեղի է ունենում ծնված օրվանից մինչ մեկ տարեկան հասակը, և կյանքի ամենահիմնական փուլերից մեկն է հանդիսանում:
Քանի որ այս ժամանակահատվածում նորածինը չափազանց մեծ կախվածության մեջ է իր խնամողներից, ապա վստահության զարգացումը հիմնված է երեխային խնամողների կախվածությունից և որակից:
Եթե երեխան հաջողությամբ կարողանում է զարգացնել վստահության զգացումը, ապա նա իրեն զգում է ապահով և անվտանգ շրջապատող աշխարհում: Անհետևողական խնամողները, որոնք հուզականորեն անհասանելի են երեախայի համար, կամ մերժող վերաբերմունք են արտահայտում, ապա երեխայի մոտ զարգացնում են անվստահության զգացումը: Վստահություն զարգացնելու ձախողումը հետևանք է հանդիսանում վախերի և արտաքին աշխարը անհետևողական և անկախատեսելի պատկերացնլուն:
2-րդ հոգեսոցիալ զարգացման փուլ: Ինքնավարություն և ամոթ- կասկած
Այս փուլը տեղի է ունեում վաղ մանկության հասակում և կենտրոնացված է երեխայի մոտ իր սեփական անձի նկատմամբ վերահսկողության զգացում զարգացնելու վրա:
Էրիկսոնը հավատացած է, որ երբ երեխան սովորում է ղեկավարել իր մարմնի գործողությունները, նա նաև ձեռք է բերում վերահսկողության զգացումը և անկախության զգացումը:
Կարևոր իրադարձություններ են նաև երեխայի համար սննդի ընտրությունը, խաղալիքների նախընտրությունը, հագուստի ընտրությունը:
Երեխաները, ովքեր այս փուլը հաջողությամբ կատարում են, զգում են ապահովություն և ինքնավստահություն, մինչդեռ մնցածը, ովքեր ձախողում են այս փուլը, զգում են անհամապատասխանություն և կասկած սեփական անձի հանդեպ:
3-րդ հոգեսոցիալ զարգացման փուլ-նախաձեռնություն և մեղք
Փուլը տեղի է ունեում նախադպրոցական տարիների ընթացքում: Երեխաները սկսում են զգալ և հաստատել իրենց ուժը: Փորձում են կառավարել արտաքին աշխարհը խաղերի կամ այլ սոցիալակական փոխհարաբերությունների միջոցով:
Երեխաները, ովքեր հաջողակ են այս փուլում, զգում են այլոց ղեկավարելու ունակություն և կարողություն: Նրանք, ովքեր չեն կարողանում բարեհաջող կատարել այս փուլը, ձեռք են բերում մեղքի զգացում և զգում են նախաձեռնության պակաս:
4.-րդ Արդյունավետություն և թերարժեքություն
Այս փուլը տեղի է ունենում վաղ դպրոցական տարիքում, մոտավորապես 5–11 տարեկանում:
Իր սոցիալական փոխհարաբերությունների միջոցով երեխան սկսում է ձեռք բերել հպարտության զգացում իր ունակությունների և կարողությունների համար:
Երեխաները, ովքեր գովասանքի կամ խրախուսանքի են արժանանում իրենց ուսուցիչների և ծնողների կողմից սկսում են հավատալ իրենց հմտություններին, իսկ ովքեր չեն արժանանում այդ խրախուսաքներին, սկսում են կասկածել իրենց հաջողակ լինելու կարողության մեջ:
5-րդ փուլ: Ինքնություն-խճճվածություն
Պատանեկության ընթացքում երեխաները սկսում են ուսումնասիրել և զարգացնել սեփական անկախութան զգացողությունը: Նրանք, ովքեր ստանում են համապատասախան խրախուսանքներ և ամրապնդումներ անհատական ուսումնասիրությունների մեջոցով, այս փուլից դուրս են գալիս ուժեղ ինքնագիտակցության զգացումով և անկախության ու կառավարման զգացմունքով: Նրանք, ովքեր անվստահություն են ցուցաբերում իրենց ցանկությունների և համոզմունքների հանդեպ, ապագայում իրենք իրենց հանդեպ դառնում են ավելի անվստահ և խճճվում են:
6–րդ փուլ: Մտերմություն և մեկուսացում
Այս փուլը տեղի է ունենում վաղ հասունության ժամանակահատվածում, երբ մարդիկ ուսումնասիրում են իրենց անձնական փոխհարաբերությունները:
Էրիկսոնը շատ է կարևորում այս փուլում սերտ և վստահելի փոխհարաբերությունների ձևավորումը: Քանի որ միայն այս փուլի հաջող ընթացքի դեպքում է, որ մարդիկ ստեղծելով վստահելի փոխհարաբերություններ` զարգացնում են անվտանգության զգացումը: Հաշվի առնելով այն փաստը, որ յուրաքանչյուր քայլ կառուցվում է նախորդ քայլերի հիման վրա ձեռք բերված փորձի շնորհիվ: Էրիկսոնը հավատացած է, որ անհատական ինքնության ուժեղ զգացողությունը կարևոր է սերտ փոխհարաբերություններ զարգացնելու մեջ: Նրանք ովքեր չեն կարողանում զարգացնել ուժեղ ինքնազգացողություն, ավելի քիչ մտերիմ փոխհարաբերություններ են ունենում և ապրում են հուզական մեկուսացում, միայնություն և դեպրեսիա:
7-րդ փուլ: Արտադրողականություն և անգործություն
Հասունության ընթացքում մեզանից յուրաքանչյուրը փորձում է կառուցել իր կյանքը` կենտրոնանալով կարիերայի և ընտանիքի վրա: Ովքեր ավելի հաջող են այս փուլում, զգում են, որ իրենք իրենց ներդրումն են ունենում աշխարհում` լինելով ավելի ակտիվ իրենց տանը և շրջապատում: Իսկ ովքեր չեն կարողանում ձեռք բերել այս հմտությունները, զգում են անարդյունավետություն և մեկուսացվածություն արտաքին աշխարհից:
8-րդ փուլ: Ամողջականություն և հուսահատություն
Այս փուլը տեղի է ունենում ծեր հասակում և հիմնված է դեպի հետ նայելու տենդենցիայով:
Նրանք ովքեր ավելի անհաջող են այս փուլում, ապա կզգան, որ իրենց կյանքը իզուր է անցել և կզգան շատ հուսախաբություններ: Անձը կզգա թախիծ և հուսահատություն:
Նրանք ովքեր հպարտություն կզգան իրենց հմտությունների և ունկաության համար ձեռք կբերեն ամբողջականության զգացում: Այս փուլի հաջող ընթացքը բնորոշվում է ավելի քիչ հուսախաբություններ ապրելով, երբ անձը նայում է դեպի հետ իր ապրած կյանքին և զգում է բավարարվածություն: Այս անհատականությունները ձեռք են բերում ինաստություն նույնիսկ մահվան առջև պայքարելիս:
www.hogeban.info