Էրիկ Բեռն
1910-1970
Էրիկ Բեռնը (Լեոնարդ Բեռնշտեյն) ծնվել 1910թ-ի մայիսի 10-ին Կանադայում, Մոնռեալում: Նրա հայրը բժիշկ էր, իսկ մայրը պրոֆեսիոնալ խմբագրիչ և հեղինակ: Նրա միակ քույրը` Գրեյսը, իրենից հինգ տարի փոքր էր: Նրանց ընտանիքը Կանադա էր գաղթել Ռուսաստանից և Լեհաստանից: Էրիկը շատ մոտ էր հոր հետ: Հայրը մահանում է 38 տարեկանում տուբերկուլյոզից: Մայրը խթանում է, որ Էրիկը բժշկական կրթություն ստանա: Բեռնը 1935թ.-ին որպես վիրաբույժ ավարտում է Մակգիլի համալսարանի մագիստրատուրան:
Բեռնը ավարտեց ինտերնատը ԱՄՆ-ում, Ինգվուլդ հիվանդանոցում: 1936թ.-ին նա Իլինոիսի բժշկական համալսարանի հոգեբուժական կլինիկայում բացեց իր սեփական հոգեբուժական բաժանմունքը, որտեղ աշխատեց երկու տարի:
1938-39թ.-ներին դարձավ ամերիկայի քաղաքացի և իր անունը կրճատեց Էրիկ Լեոնարդ Բեռնշտեյնից Էրիկ Բեռնը:
1940թ.-ին Բեռնը հանդիպում է իր ապագա կնոջը, որը նրան երկու զավակ է պարգևում:
1941թ.-ին նա հոգեվերլուծություն էր ուսումնասիրում Նյու Յորքի հոգեվերլուծական ինտիտուտում հոգեվերլուծող Պաուլ Ֆեդեռնի մոտ:
1943թ.-ին Նյու-Յորքի բանակային բժշկական կորպուսում նա նշանակված էր որպես բժիշկ-օգնական: Նա կրտսեր սերժանտից բարձրացավ մինչև մայոր: Ազտավելով իր ռազմական պարտականություններից` Բեռնը 1946 ղեկավարում էր Սան-Ֆրանցիսկոյի հոգեվերլուծական ինտիտուտի կրթությունը: 1947թ.-ին նա ծանոթանում է Էրիկ Էրիկսոնի հետ որի հետ աշխատում է երկու տարի:
Շուտով Բեռնը հանդիպում է երիտասարդ բաժանված կնոջ, որի հետ ցանականում էր ամուսնանալ:
1949թ.-ին Էրիկն ու Դորոտին ամուսնանում են և տուն են ձեռք բերում Կարմելում: Կարմելում ապրելու տարիներին Բեռնը բավականին մեծ հաջողությունների է հասնում:
1950 նա նշանակվում է Սան-Ֆրանցիսկոյի հոգեբուժարանում որպես օգնական: Դրա հետ մեկտեղ նա աշխատում է ԱՄՆ-ի բանակում որպես վիրաբույժ-խորհրդատու:
1951թ նա աշխատանքի է անցնում հոգեբուժարանում` Վետերանների ադմինիստրացիայում:
Բեռնը բավականին երկար էր աշխատում հոգեվերլուծող դառնալու նպատակին հասնելու համար, սակայն 1956թ.-ին նրան մերժում են` գտնելով, որ նրա դեռ պատրաստ չէ այդ ստատուսը կրելու համար: Նրան առաջարկում են ևս երեքից-չորս տարի պարապել և նորից դիմել: Բեռնը բավականին ծանր է տանում այդ փաստը: Սակայն դա հենց հանդիսանում է այն դրդիչ ուժը, որը նրան ստիպում է ստեղծել, նոր, հին հոգեվերլուծությունից տարբերվող մի տեսություն: Նա գործի է անցնում և փորձում է ողջ ուժերն ու ջանքները կենտրոնացնել` այդ գաղափարը իրականության դարձնելու համար: Նա հոդված է թողարկում <<Երեխա. Ծնող. Հասուն>> եռակողմանի սխեմայի հիման վրա: Հաջորդ հոդվածը դա խմբային հոգեթերապիայի նոր և արդյունավետ մեթոդի մասին էր, որը նա անվանեց տրանզակտիվ վերլուծություն:
"American Journal of Psychotherapy" լրագրում 1958թ.ին տրանզակտիվ վերլուծության մասին արդեն խոսվում էր որպես հոգեթերապևտիկ գրականության անբաժանելի հատվածի մասին: 1950-51թ.-ներին արդեն Բեռնը սեմինարներ էր տալիս համապատասխան թեմաներով Սան Ֆրանցիսկոյում: 1962թ.-ին թողարվում է "Transactional Analysis Bulletin" լրագիրը, որի խմբագիրը Բեռն էր: 1964 թվականին Բեռն ու իր կոլեգաները բացում են <<Տրանզակցիոն վերլուծության ասոցիացիան>>: Այս ասոցիացիաները բացվում և տարածվում են նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս:
1964 -ից 1970թ.-ները Բեռնի համար շատ անհանգիստ էին: Երկրորդ ամուսնությունը նույպես անհաջող ելք ուեցավ, և նա բաժանվելով` փորձում էր ևս մեկ անգամ գտնել իր կյանքի ուղեկցին, սակայն, նրան խանգարում էր երկար կենտրոնացվածություն և ժամանակ պահանջող աշխատանքը: Բայց ի վերջո` 1967 թ.-ին, Բեռնը երրորդ անգամ ամուսնանում է: 1970թ.-ի սկզբին նորից բաժանվում: Կյանքի նման կտրուկ փոփոխությունները Բեռնի համար սրտի երկու ծանր նոպաների արդյունք են հանդիսանում: 1970թ.-ի հուլիսին նա առաջին սուր ցավերն է զգում կրծքավանդակի շրջանում: Մի քանի որ հետո Բեռնը երկրորդ անգամ է նոպա ունենում, որը նրա մահվան պատճառ է դառնում: 1970թ.-ի հուլիսի 15-ին Էրիկ Բեռնը մահանում է ինֆարկտից:
www.hogeban.info