1.Ձեր տրամադրությունը որպես կանոն լինում է պարզ և ոչ մռայլ:

2.Դյուրաբորբոք եք Դուք վիրավորանքների և անարգանքների հանդեպ:

3.Հեշտությամբ եք լաց լինում:

4.Որևէ գործի վերջում Ձեզ մոտ առաջանում են կասկածներ, այդ գործի իրականացման որակի վրա, և Դուք խուսափում եք ստուգումից, թե ճիշտ էր ամեն ինչ արված:

5.Փոքր տարիքում Դուք այնքան համարձակ էիք, որքան որ Ձեր հասակակիցները:

6.Հաճախ են Ձեզ մոտ լինում տրամադրության կտրուկ փոփոխություններ. կարծես <<Երջանկությունից սավառնում էիք երկնքում>> և հանկարծ շատ տխուր եք դառնում:

7.Դուք սովորաբար խնջույքի ժամանակ ուշադրության կենտրոնում եք լինում:

8.Լինում են ձեզ մոտ օրեր, երբ Դուք առանց որևէ պատճառի փնփնթում եք, լարվում եք, և բոլորը կարծում են, որ ավելի լավ է ձեզ չդիպչեն:

9.Միշտ պատասխանում եք նամակին կարդալուց հետո:

10.Դուք լուրջ մարդ եք:

11.Դուք ընդունակ եք ժամանակավորապես տարվել ինչ-ոչ բանով այնպես, որ մնացած ամեն ինչ անիմաստ դառնան Ձեզ համար:

12.Դուք նախաձեռնող եք:

13.Արագ եք մոռանում վիրավորանքներն ու անարգանքները:

14.Դուք փափկասիրտ եք:

15.Երբ Դուք նամակը գցում եք փոստարկղը, ստուգում եք, թե ընկել է այն այնտեղ` թե ոչ:

16.Ձեր փառասիրությունը պահանջում է այն, որ լինեք առաջիններից մեկը:

17.Փոքր ժամանակ Դուք վախեցել եք ամպրոպից և շներից:

18.Սովորաբար Դուք ծիծաղում եք անպարկեշտ կատակների վրա:

19.Ձեր ծանոթների մեջ կան մարդիկ, որոնք Ձեզ համարում են բծախնդիր:

20.Ձեր տրամադրությունը հիմնականում կախված է արտաքին հանգամանքներից և իրադարձություններից:

21.Ձեր ծանոթները սիրում են Ձեզ:

22.Հաճախ Դուք գտնվում եք ներքին պոռթկման և հարկադրման ազդեցության տակ:

23.Սովորաբար Ձեր տրամադրությունը քիչ ընկճված է:

24.Ձեզ հետ պատահել է, որ դուք հեկեկացել եք` ապրելով ծանր նյարդային ցնցում:

25.Ձեզ համար դժվար է նույն տեղում երկար նստելը:

26.Դուք պաշտպանում եք Ձեր հետաքրքրությունները, երբ Ձեր հանդեպ թույլ են տալիս անարդարություն:

27.Դուք պարծենում եք երբեմն:

28.Դուք կկարողանայիք մորթել ընտանի կենդանու կամ թռչունի:

29.Երբ վարագույրն ու սփռոցն ուղիղ չեն կախված, դա Ձեզ նյարդայնացնում է և փորձում եք այն ուղղել:

30.Փոքր ժամանակ Դուք վախեցել եք տանը մենակ մնալուց:

31.Ձեր տրամադրությունը հաճախ է փչանում առանց ակնհայտ պատճառի:

32.Պատահել է այնպես, որ Դուք եղել եք լավագույններից մեկը Ձեր մասնագիտական գործունեության մեջ:

33.Դուք հեշտությամբ եք զայրանում:

34.Դուք ընդունակ եք լինել չարաճճիորեն ուրախ:

35.Ձեզ մոտ լինում են իրավիճակներ, երբ Դուք լցված եք երջանկությամբ:

36.Զվարճալի ներկայացման ժամանակ Դուք կկարողանայիք լինել վարողի դերում:

37.Ձեր կյանքի ընթացքում երբևէ ստե՞լ եք:

38.Մարդկանց մասին Ձեր կարծիքը կարող եք ասել ուղիղ երեսին:

39.Կարող եք հանգիստ նայել արյանը:

40.Ձեզ դուր է գալիս այնպիսի աշխատանք, երբ Դուք մենակ եք պատասխանատու դրա համար:

41.Դուք պաշտպանում եք այն մարդկանց, ում հանդեպ թույլ է տրված անարդարություն:

42.Ձեզ անհանգստացնում է մութ մառան իջնելու, մութ սենյակ մտնելու անհրաժեշտությունը:

43.Դուք նախընտրում եք այն գործունեությունը, որը հարկավոր է իրագործել երկար և ճշգրիտ, քան այն, որը չի պահանջում մեծ ջանք և արվում է արագ:

44.Դուք շատ շփվող մարդ եք:

45.Դուք դպրոցում հաճույքով էիք ոտանավորներ արտասանում:

46.Փոքր տարիքում պատահե՞լ է այնպես, որ Դուք տանից փախչեք:

47.Սովորաբար դուք ավտոբուսում առանց վարանելու Ձեր տեղը զիջում եք տարեց ուղևորներին:

48.Հաճախ Ձեզ կյանքը ծանր է թվում:

49.Ձեզ հետ պատահել է, որ որևէ կոնֆլիկտի պատճառով այնպես եք վհատվել, որ դրանից հետո ի վիճակի չեք եղել ոչինչ անել:

50.Կարելի է ասել, որ անհաջողության դեպքում Դուք պահպանում եք Ձեր հումորի զգացումը:

51.Դուք փորձում եք հաշտվել, երբ որևէ մեկին նեղացնում եք:

52.Դուք շատ եք սիրում կենդանիներ:

53.Ձեզ հետ պատահե՞լ է, որ տանից դուրս գալուց հետո նորից վերադառնաք, որպեսզի ստուգեք, թե արդյոք որևէ բան չի պատահել:

54.Ձեզ երբևէ անհանգստացրե՞լ են մտքեր, որ Ձեր կամ Ձեր բարեկամների հետ ինչ որ բան պետք է պատահի:

55.Ձեր տրամադրությունը կախված է եղանակից:

56.Ձեզ դժվար է ելույթներ ունենալ մեծ լսարանի առջև:

57.Դուք կարող եք որևէ մեկի վրա բարկանալ և` ձեռք բարձրացնել:

58.Դուք շատ եք սիրում ուրախանալ:

59.Դուք միշտ ասում եք այն, ինչ մտածում եք:

60.Դուք կարող եք հիասթափության ազդեցության տակ հուսահատության մեջ ընկնել:

61.Ինչ-որ գործում կազմակերպչի դերը Ձեզ հրապուրում է:

62.Համառում եք նպատակին հասնելու ճանապարհին, եթե հանդիպում եք որևէ խոչընդոտի:

63.Դուք երբևէ զգացե՞լ եք բավականություն այն մարդկանց անհաջողության դեպքում, ովքեր Ձեզ տհաճ են:

64.Ողբերգական ֆիլմը կարող է Ձեզ այնպես հուզել, որ արտասվեք:

65.Հաճախ անցյալի պրոբլեմների կամ վաղվա օրվա մասին մտքերը խանգարում են Ձեզ քնել:

66.Դպրոցական տարիքում Ձեզ բնորոշ է եղել հուշելը կամ թույլ տալ ընկերներին ձեզնից արտագրելը:

67.Կկարողանայի՞ք մութ ժամանակ մենակ անցնել գերեզմանոցի մոտով:

68.Դուք առանց վարանման կվերադարձնեիք ավելորդ դրամը դրամարկղին, եթե հայտնաբերեիք, որ ստացել եք բավականին շատ, քան անհրաժեշտ էր:

69.Դուք մեծ նշանակություն եք տալիս այն բանին, որ Ձեր տանը ամեն ինչ լինի իր տեղում:

70.Ձեզ հետ պատահու՞մ է այնպես, որ դուք պառկեք հրաշալի տրմադրությամբ և առավոտյան արթնանաք վատ հոգեվիճակով:

71.Դուք հեշտությամբ ընտելանում եք նոր հոգեվիճակին:

72.Ձեզ մոտ հաճախ են գլխապտույտներ լինում:

73.Դուք հաճախ եք ծիծաղում:

74.Դուք կարող եք բարեհամբույր վերաբերվել այն մարդուն, որի մասին վատ կարծիքի եք, այնպես, որ ոչ ոք չկռահի Ձեր իրական վերաբերմունքի մասին:

75.Դուք աշխույժ և շարժուն մարդ եք:

76.Դուք շատ եք տանջվում, երբ թույլ եք տալիս անարդարություն:

77.Դուք բնության կրքոտ սիրահար եք:

78.Տանից դուրս գալուց, կամ քնելուց առաջ Դուք ստուգում եք, արդյո՞ք փակել եք ծորակը, մարել եք լույսերը և ծածկել դռները:

79.Դուք վախկոտ եք:

80.Ալկոհոլի ընդունումը կարող է փոխել Ձեր տրամադրությունը:

81.Դուք հաճույքով եք մասնակցություն ունենում գեղարվեստական ինքնագործունեությունում:

82.Երբեմն Ձեզ <<ձգում>> է տանից հեռու գնալը:

83.Դուք ապագային նայում եք վատատեսորեն:

84.Ձեզ մոտ լինում են պահեր, երբ ուրախ տրամադրությունից անցնում եք դեպի թախծալին:

85.Դուք կարող եք ուրախացնել շրջապատին և լինել ընկերության հոգին:

86.Դուք երկար եք պահում զայրույթի և վրդովմունքի զգացումը:

87.Դուք երկար ժամանակ եք ապրում այլ մարդկանց վիշտը:

88.Դուք միշտ համաձայնվում եք այն նկատողության հետ, որն արված է Ձեր հասցեին, և որի ճշտությունը գիտակցում եք:

89.Կարո՞ղ էիք Դուք դպրոցական տարիների ջնջումի համար էջը նորից արտագրել:

90.Դուք մարդկանց հանդեպ ավելի զգույշ եք և անվստահ:

91.Հաճա՞խ են Ձեզ մոտ լինում սարսափելի երազներ:

92.Լինում են Ձեզ հետ այնպիսի կպչուն մտքեր, որ եթե կանգնեք կառամատույցում, ապա կարող եք հակառակ Ձեր կամքի գցել Ձեզ մոտակա գնացքի տակ, կամ կարող եք Ձեզ գցել մեծ տան վերևի հարկի պատուհանից:

93.Ուրախ մարդկանց շրջապատում Դուք էլ եք զվարճանում:

94.Դուք այնպիսի մարդ եք, որը չի մտածում դժվար պրոբլեմների մասին, իսկ եթե դրանով զբաղվում եք, ապա ոչ երկար:

95.Դուք կատարում եք հանկարծակի իմպուլսիվ արարքներ ալկոհոլի ազդեցության տակ:

96.Զրույցի ժամանակ Դուք ավելի շատ լռում եք, քան`խոսում:

97.Կարող եք համարել, որ Դուք հանդիսանում եք որևէ մեկը և այնքան տարվեք դրանով, որ ժամանակավորապես մոռանաք, թե ով եք դուք իրականում:                                  

 

N

Բնավորության հատկանիշներ

Գործ

ակից

Այն պնդումների համարները, որոնց բանալին <<+>> է

Այն պնդումների համարները, որոնց բանալին <<->> է

1

Գերշարժուն

3

1, 12, 25, 36, 50, 61, 75, 85

-

2

Մռայլվող <<դիստիմիկ>>

3

10, 23, 48, 83, 96

34, 58, 73

3

Ցիկլոտիմիկ

3

6, 20, 31, 44, 55, 70, 80, 93

-

4

Հուզական

3

3, 14, 52, 64, 77, 87

28, 39

5

Ցուցադրական

2

7, 21, 24, 32, 45, 49, 71, 74, 81, 94, 97

56

6

Խցանվող

2

2, 16, 26, 38, 41, 62, 76, 86, 90

13, 51

7

Մանրախնդիր <<պեդանտ>>

2

4, 15, 19, 29, 43, 53, 65, 69, 78, 89, 92                               

40

8

 Տագնապային

3

 17, 30, 42, 54, 79, 91                                                        

 5, 67

9

 Գրգռվող

3

 8, 22, 33, 46, 57, 72, 82, 95                                                   

 -

10

 Հմայվող <<էկզալտիվ>>

 

6

 11, 35, 60, 84 

 -

11

Պատասխանների անկեղծություն

 

1

 9, 47, 59, 68, 88                                 

 18, 27, 37, 63, 66

 

 

Արդյունքների մշակում.

1. Բնավորության յուրաքանչյուր հատկանիշի համար հաշվարկվում է գումարային բալ, բանալու հետ համընկածներին վերագրելով 1 բալ:

2. Ստացված բալը բազմապատկվում է համապատասխան գործակցով ըստ բանալու:

3. Եթե արդյունքը 18-ից բարձր է, նշանակում է տվյալ տիպի շեշտվածությունն արտահայտված է: Առավելագույն արժեքը` 24-ն է      ‘խցանվող տիպի համար` 22 բալ’:

4. Անկեղծության սանդղակի համար առավելագույն բալը 10-ն է: Մինչև 5 բալը համարվում է հավաստի, 6-7-ը` կասկածելի, իսկ 8-10 բալը վկայում են ոչ անկեղծ պատասխանների մասին, ինչն էլ թեստային արդյունքները դարձնում են ոչ հավաստի:

 

 

Make a free website with Yola