Այս հոդվածում ներկայացված է ալկոհոլամոլության շուրջ խնդրի տարբեր հայացքներ:
Կուտերը գրում է, որ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ ալկահոլամոլության խնդիրը քիչ վտանգավոր է հասարակության համար և չի հետաքրքրում մարդկանց ավելին քան թմրանյութից կախվածությունը: Իհարկե այն այդքան էլ դրամատիկ չէ, քան հերոինից կախվածությունը, բայց ընդհանուր առմամբ մեծ նշանակություն ունի և պակաս վտանգավոր չէ: Ալկահոլամոլությունը պատմական տարբեր էտապներում տարբեր ձև է դիտարկվել:
Լայն ճանաչում են ստացել անցյալում կիրառվող ալկահոլոմոլության բարոյա-էթիկական կոնցեպցիաները: Ալկոհոլի միջոցով ուժեղ թունավորումը դիտվում էր որպես ինքնավնասում սեփական կամքով: Դեռ առաջին դարում հռոմեացի փիլիսոփա Սենեկան գրում է. <<Հարբեցողությունը հանդիսանում է խելագարության վիճակ, որն առաջացնում են նպատակաուղղված>>:
18-19-րդ դարերում լայն զարգացում ստացավ այն կոնցեպցիան, համաձայն որի ալկոհոլամոլությունը դա հիվանդություն չէ: Ալկոհոլ օգտագործողներին համարում էին մեղսակիր, հանցանք գործող, նրանց հավասարեցնում էին գողերի, հանցագործների, մարդասպաների հետ: Այս գաղափարը ակտիվորեն քարոզում էին եկեղեցիները, և ալկոհոլիկներին ցույց չէր տրվում որևէ բժշկական օգնություն, այլ նրանց ստիպում էին խրատներ և քարոզներ լսել:
Նման մոտեցումը ալկոհոլամոլության հանդեպ, որպես հիվանդություն, ժխտվեց և այն դուրս մղվեց գիտական քննարկման շրջանակներից:
Առաջին գիտական ձևակերպումը ալկոհոլամոլության տրվեց Տրոտերի կողմից: 1804թ.ին նա գրեց ալկոհոլամոլության բժշկական, փիլիսոփայական և քիմիական ասպեկտների մասին և մարդկային օրգանիզմի վրա նրա ազդեցության մասին: Լայն ճանաչում է վայելում Կորսակովի 1887-1890թթ.-ին ներկայացրած ալկոհոլային պսիխոզի, հիշողության ծանր խանգարումներով ուղեկցվող հիվանդության նկարագրությունը:
1892թ-ին Անգլիայում խոսում էին ալկոհոլամոլության բիոքիմիական խանգարումների մասին:
Գերմանիայում և Ֆրանսիայում Բոնգեֆերի, Գուպի և այլոց շնորհիվ ալկոհոլամոլությունը, որպես հիվանդություն, 20-րդ դարում արդեն բոլորը սկսեցին ճանաչել: Դրա հետ մեկտեղ ի հայտ եկավ նաև ալկոհոլամոլության խնդրի միայն բժշկական միջոցներով լուծելու ծայրահեղ տեսակետը: Առավել լայն տարածում ունեցավ 30-50թթ.-ին ձևավորված բժշկահոգեբանական պատկերացումները ալկոհոլամոլության խնդրի շուրջ, որը ալկոհոլամոլին դիտարկում է որպես հիվանդ անձ: Ակլոհոլամոլության առաջացման պատճառների հայտնաբերումը նույնպես առանձնացավ կարծիքների տարանջատմամբ: Օրինակ, ֆրանսիացի հոգեթրապևտ Ժիսկարն ու Ժիրոդուն ալկոհոլամոլությունը համարեցին թույլ խառնվածքի նշան, սակայն այն գիտական ապացուցում չգտավ:
Ալկոհոլամոլությունը միայն հոգեբեանական պատճառներով սահամանափակել չի կարելի, քանի որ այն ունի իր թմրամոլական հատկությունները, որը թունավորում է առաջացնում արդեն հաջորդ օրը (օբստինետ վիճակ):
Կուպերը նշում է, որ ալկոհոլամոլային խիչքների օգտագործումը հանդես է գալիս որպես պաշտպանական մեխանիզմ, որը ալկոհոլամոլիկներին պաշտպանում է ներքին անելանելի հոգեկան վիճակներից (վախի, մեղքի, ամոթի զգացումներ):
Ալկոհոլամոլությունը թուլացնում է <<գեր ես>>-ը: Ըստ հոգեվերլուծության` ալկոհոլամոլությունը առաջանում է փոքր երեխաների մոտ հոգեկան տրավմայի հետևանքով, որը մեծանալիս վերածվում է պսիխոզի, վարքի հոգեդինամիկ խանգարումների: Տարրական նարցիստական և սեռական ցանկությունների չբավարարելու հետևանքով ի հայտ են գալիս ֆունդամենտալ խանգարումներ կամ բազային կոնֆլիկտ (Բալինտ), որոնց պատճառով անձը խուսափում է շփվել ռեալ իարականության հետ և ընտրում փախուստը ալկոհոլամոլության միջոցով: ԱՄՆ-ում, հրեական և հունական ընտանքներում երեխաներին փոքր տարիքից սովորեցնում են, թե ինչ է խմիչքը, և չեն արգելում դրա չափավոր օգտագործումը, և նրանց մոտ ալկոհոլամոլիկների քանակը ավելի քիչ է, քանի որ ալկոհոլի հանդեպ անզիջում զզվանքը կարող է առաջացնել ալկոհոլամոլություն, որովհետև թույլ չի տալիս երեխաներին սովորեցնել ալկոհոլի չափավոր և ճիշտ օգտագործումն ու ընդունումը:
Ալկոհոլամոլությունը հանդիպում է նաև երեխաների, նամանավանդ դեռահասների մոտ, որի պատճառը մեծահասակների կողմից սեփական դիրքորոշումների ընդունումը պարտադրելն է: Այս տարիքում հենց ալկոհոլամոլության պատճառ կարող է հանդիսանալ ալկահոլամոլ ծնողի վարքի նմանակումը: Ամոթխածությունը նույնպես կարող է ալկոհոլամոլության պատճառ հանդիսանալ: Քանի որ ալկոհոլը նրանց թույլ է տալիս թուլանալ և շփվել ավելի ազատ:
Էրիկ Բեռնը խոսեով ալկոհոլամոլության մասին, առանձնացրեց ընտանեկան ալկոհոլամոլությունը: <<Երբ մենք սթափ ենք, դժվար ենք հանդուրժում իրար, դրա համար ավելի լավ է խմել, որ կարողանանք հանդուրժել միմյանց>>: Ամուսնական զույգերը, որոնք երեկոները տրամադրում են խմելուն ապրում են անընդհատ վախով այն բանի, թե ինչքան քիչ բան կարող են իրենք միմյանց տալ: Եթե չեն խմում, ապա նրանց կարող է թվալ, որ ձանձրանում են իրենց զույգի հետ, որը կբերի ամուսնության փլուզմանը, իսկ եթե շարունակում են խմելը, ապա օր օրի ավելացնում են չափաբաժինը, քանի որ ինչքան շատ են ճանաչում միմյանց, այնքան քիչ են հանդուրժում իրար, և հետևաբար հարկ է լինում ավելի շատ խմել, որպեսզի կարողանան թաքցնել դա:
Ալկոհոլը թուլացնում է <<էգոն>> ու <<Սուպեր էգոն>>` թույլ տալով <<Իդ>>-ին ավելի ազտ արտահայտվել: Մարդիկ խմելով սովորաբար արտահայտում են կեղծ հուզական ձգտումները: Եթե անձը խմած ժամանակ անտանելի է և տհաճ, կարելի է եզրակացնել, որ նա իրեն տհաճ է զգում հենց սթափ վիճակում:
Ադլերը շեշտը դնում է ամբողջականության զգացումի և թերարժեքության զգացումի վրա` պնդելով, որ վերջնական նպատակը դա կյանքի տարբեր ոլորտներում ծագած դժվարություններից խուսափելն ու լուծումները բացառելն է: Ոչ բավարար զարգացած ընդհանրության զգացում ունեցող անհատները կազմում են հանցագործների,ալկոհոլամոլների, դժվար դաստիրակվող երեխաների խումբը:
Յունգը նաև կոնկրետ դեպք է նկարագրում իր պրակտիկայից, երբ ալկոհոլամոլության պատճառը այցելուի` մոր հանդեպ ենթարկվող դիրքն էր, մայրական կոմպլեքս:
Զավալյովը գրում է, որ վերջին տարիների պրակտիկան ցույց է տվել, որ միայն բժշկա-կենսաբանական մոտեցումը այս խնդրի հաղթահարման համար բավարար չէ, այն պետք է լրացվի նաև անձի կյանքի և վարքի հոգեբանական և սոցիալական մակարդակների վերահսկմամբ, այլ ոչ թե փոխարինվի դրանցով:
Գիտության հաջորդաբար կատարվող նվաճումները խորացրել են ալկոհոլամոլության հոգեբանական նախադրյալների ուսումնասիրությունները, որը անխտիր բարձրացնում է բուժման էֆֆեկտիվությունը:
www.hogeban.info