Հրահանգներ: Ձեզ ներկայացնում են վարքագծին, զգացողությանը և գործելակերպին վերաբերող հարցեր: Ուշադիր կարդացեք յուրաքանչյուր հարց և որոշեք, արտացոլում է այն Ձեր հիմնական վարվելաձևը կամ զգացողությունը: Կարող եք պատասխանել <<այո>> կամ <<ոչ>>` նշելով Ձեր պատասխանը հարցի վերջում առանձնացված տեղում:
Աշխատեք արագ և մի ծախսեք շատ ժամանակ որևէ հարցի վրա, քանի որ այս հարցարանը չունի ճիշտ և սխալ պատասխաններ, և արժեքավորը մտքում ծագած առաջին պատասխանն է, որը կարող է մոտ լինել իրականին:
Այժմ սկսենց աշխատել, հիշելով, որ շատ կարևոր է անկեղծությունը:
1.Հաճա՞խ եք ձգտում աշխուժության, սուր տպավորությունների:
2.Հաճա՞խ եք մտերիմ ընկերոջ կարիք զգում, ում հետ կարող եք կիսվել:
3.Դուք Ձեզ համարու՞մ եք անհոգ մարդ:
4.Գտնու՞մ եք, որ մերժելը դժվար է:
5.Նախքան ինչ-որ բան անելը, փորձու՞մ եք առանց շտապելու կշռադատել:
6.Մի՞շտ եք կատարում Ձեր խոստումները, եթե նույնիսկ հարմար չի լինում:
7.Հաճա՞խ եք ունենում տրամադրության կտրուկ փոփոխություն:
8.Սովորաբար Դուք խոսում և գործում եք արագ, առանց երկար մտածելու:
9.Պատահե՞լ է, որ առանց շատ լուրջ պատճառի ունենաք դժբախտության զգացողություն:
10.Դուք կհամարձակվե՞ք անել գրեթե ամեն ինչ:
11.Բարետես, համակրելի անծանոթի հետ զրուցելիս հանկարծակի շփոթվու՞մ եք:
12.Պատահու՞մ է, որ Դուք այնպես զայրանաք, որ կորցնեք ձեզ:
13.Հաճախ եք գործում անմիջապես, առանց մտածելու, րոպեի ազդեցության տակ:
14.Հաճա՞խ եք մտահոգվում արած կամ չարած, ասած կամ չասած բաների համար:
15.Դուք գերադասու՞մ եք գրքեր կարդալը մարդկանց հետ հանդիպումից:
16.Դուք հե՞շտ եք վիրավորվում:
17.Հաճա՞խ եք լինում առույգ, աշխույժ խմբերում:
18.Ծիծաղու՞մ եք երբեմն անհարգի կատակների վրա:
19.Հաճա՞խ է Ձեզ ինչ-որ բան այնքան զզվեցնում, որ <<մինչև կոկորդ կուշտ>> եք զգում Ձեզ:
20.Առօրյա հագուստից բացի այլ հագուստով Ձեզ կաշկանդվա՞ծ եք զգում:
21.Հաճա՞խ են Ձեր մտքերը շեղվում, երբ ցանկանում եք ուշադրությունը կենտրոնացնել ինչ-որ բանի վրա:
22.Կարո՞ղ եք Ձեր մտքերն արագ արտահայտել բառերով:
23.Հաճա՞խ եք Դուք երազում:
24.Ճի՞շտ է, որ Դուք լիովին ազատ եք ամեն տեսակ նախապաշարումներից:
25.Ձեզ դու՞ր են գալիս ապրիլմեկյան կատակները:
26.Հաճա՞խ եք մտածում Ձեր գործերի մասին:
27.Արդյոք շա՞տ եք սիրում ուտել:
28.Երբ վրդովված եք լինում, մտերիմ ընկերոջ հետ կիսվելու կարի՞ք եք զգում:
29.Երբ դրամի անհրաժեշտություն եք ունենում, դժվարությա՞մբ եք պարտք վերցնում ուրիշներից:
30.Պարծենու՞մ եք երբեմն:
31.Կա՞ն բաներ, որոնց հանդեպ Դուք շատ զգայուն եք:
32.Կգերադասեի՞ք միայնակ տանը մնալը Ձեզ համար ձանձրալի երեկույթից:
33.Լինու՞մ եք երբեմն այնքան անհանգիստ, որ չեք կարող նստել տեղում:
34.Դուք նախապես պլանավորու՞մ եք Ձեր անելիքները:
35.Ունենու՞մ եք արդյոք գլխապտույտ:
36.Արդյոք մի՞շտ եք կարդալուց անմիջապես հետո պատասխանում նամակներին:
37.Ձեր գործերը ավելի լա՞վ են ստացվում, երբ ամեն ինչ կշռադատում եք ինքնուրույն, առանց ուրիշների հետ քննարկելու:
38.Լինու՞մ են Ձեր մոտ հևոցներ, եթե նույնիսկ մինչ այդ ոչ մի ծանր աշխատանք չեք արել:
39.Կարելի՞ է Ձեր մասին այսպես արտահայտվել. <<մարդ, որին չի հուզում, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես հարկն է>>:
40.Ձեր նյարդերը Ձեզ անհանգստացնու՞մ են:
41.Պլանավորելը Ձեզ ավելի՞ է դուր գալիս, քան գործելը:
42.Պատահե՞լ է, որ <<այսօրվա գործը թողնեք վաղվան>>:
43.Նյարդայնանու՞մ եք Դուք վերելակում, մետրոյում, թունելում, կամ նման այլ տեղերում:
44.Ծանոթության ժամանակ նախաձեռնությունը Ձեր ձեռքու՞մ է:
45.Ունենու՞մ եք արդյոք ուժեղ գլխացավեր:
46.Գտնու՞մ եք Դուք, որ սովորաբար ամեն ինչ ինքնին հարթվում, նորմալանում է:
47.Տառապու՞մ եք անքննությամբ:
48.Երբևիցե ստե՞լ եք:
49.Պատահու՞մ է, որ միանգամից ասեք այն, ինչ որ առաջինն է Ձեր միտքը գալիս:
50.Երկա՞ր եք տառապում կատրված անախորժությունների համար:
51.Մտերիմներից բացի, ուրիշների հետ փա՞կ եք սովորաբար:
52.Հաճախակի՞ են Ձեր կյանքում անհաջողությունները:
53.Սիրու՞մ եք կատակել, զվարճալի պատմություններ պատմել:
54.Նախընտրու՞մ եք Դուք շահել, քան տանուլ տալ:
55.Հաճա՞խ եք կաշկանդված զգում Ձեզ` դիրքով ավելի բարձր անձանց ներկայությամբ:
56.Երբ հանգամանքները դասավորվում են հակառակ Ձեզ, սովորաբար Դուք գտնու՞մ եք, որ այնուամենայնիվ պետք է ինչ-որ բան ձեռնարկել:
57.Հաճա՞խ եք Դուք հուզվում, ազդվում կարևոր գործերից առաջ:
Անկայուն հուզականություն
բորբոքված,գրգռված վատատես, զսպված չշփվող տագնապալի, չզիջող
ինտրովերտ մելանխոլիկ |
շուտ վիրավորվող անհանգիստ, ագրեսիվ դյուրագրգիռ, իմպուլսիվ լավատես, ակտիվ
էքստրովեր խոլերիկ |
Ֆլեգմատիկ
Ջանասեր, աշխատասեր Խոհուն, կշռադատ Խաղաղասեր Նպտակաուղղված Հուսալի, հանգիստ |
Սանգվինիկ
Շփվող, զրուցասեր Բաց, շիտակ Աշխույժ, անհոգ Հարմարվետություն սիրող նախաձեռնող |
Կայուն
հուզականություն
Հավաստիություն-
6, 24, 36 - այո
18, 30, 42, 48, 54 - ոչ
Էքստրավերսիա-
1, 3, 8, 10, 13, 17, 22, 25, 27, 39, 44, 46, 49, 53, 56 – այո
5, 15, 20, 29, 32, 34, 37, 41, 51 -ոչ
Հուզականություն-
2, 4, 7, 9, 11, 14, 16, 16, 21, 23, 26, 28, 31, 33, 35, 38, 40, 43, 45, 47, 50, 52, 55, 57 - այո