Ռիսկի դիմելու պատրաստակամության դիագնոստիկ մեթոդիկա

Ա.Մ. Շուբերտ


Թեստի նշանակությունը և պարունակությունը

Այս մեթոդիկան թույլ է տալիս գնահատել անձի վարքային ռեակցիաների առանձնահատկությունները կյանքի համար վտանգավոր, կանոնների և նորմերի խախտում պահանջող, անորոշությունների հետ կապված իրավիճակներում: Մեթոդիկան խորհուրդ է տրվում կիրառել ռիսկ պահանջող աշխատաքների համար աշխատողների ընտրության դեպքում: Կարող է նաև օգտագործվել ղեկավարների, արտակարգ իրավիճակների ծառայությունների, ռազմական ոլորտում աշխատողների գործունեության կանխատեսման նպատակով:

Թեստը կազմաված է 25 հարցերից, որոնց անհրաժեշտ է տալ նշված 5 պատասխաններից մեկը:

 2բալ

<<այո>>

 1բալ

<<ավելի շուտ այո, քան ոչ>>

 0բալ

<<չգիտեմ>>

-2բալ

<<ավելի շուտ ոչ, քան այո>>

-1բալ

<<ոչ>>

Թեստի անցկացման հիմնական ժամանակը 7 րոպե է:

Հրահանգ: Գնահատե´ք ձեր պատրաստակամության մակարդակը այն գործողությունների հանդեպ, որոնք  ներկայացված են ստորև:

1.      Կգերազանցե՞ք թույլատրված արագությունը, որպեսզի շտապ օգնություն ցույց տաք ծանր հիվանդին

2.      Լավ վարձատրման դիմաց կհամաձայնվե՞ք մասնակցել ծանր և վտանգավոր արշավի

3.      Դուք փախչող վտանգավոր կողոպտիչի ճանապարհին կկանգնե՞ք

4.      100 կմ/ժ արագությամբ ընթացող բեռնատարի վրա կանգնած կգնա՞ք

5.      Անցկացրած անքուն գիշերից հետո առավոտյան աշխատանքի կգնա՞ք

6.      Առաջինը կանցնե՞ք դուք շատ սառը գետը

7.      Կտա՞ք ձեր ընկերոջը մեծ գումար` համոզված լինելով, որ ապագայում չի կարողանալու վերադարձնել այդ գումարը

8.      Վարժեցնողի հետ կմտնե՞ք առյուծների վանդակը, եթե նա ձեզ հավաստիացնի, որ դա լրիվ անվտանգ է

9.      Առանց ներքին հսկողության կմտնե՞ք գործարանային բարձր խողովակի մեջ

10.  Նախկինում երբեք փորձած չլինելով` կղեկավարե՞ք առագաստանավը

11.  Կհամարձակվե՞ք բռնել վազող ձիու պարանից

12.  10 բաժակ գարեջուր խմելուց հետո կփորձե՞ք հեծանիվ քշել

13.  Կփորձե՞ք առանց գնացքի տոմսի Երևանից Թբիլիսի գնալ

14.  Կթռչե՞ք օդապարիկից

15.  Կհամարձակվե՞ք մեքենայով շրջագայություն կատարել, եթե ղեկին նստածը ձեր այն ծանոթն է, որը վերջերս ավտովթարի է ենթարկվել

16.  100 մետր բարձրությունից կթռչե՞ք ներքևում հրշեջ խմբի կողմից պահված տենդի վրա:

17.  Տևական անկողնային հիվանդությունից ազատվելու համար կգնա՞ք կյանքի համար վտանգավոր վիրահատության

18.  Կփորձե՞ք 50կմ/ժ արագությամբ ընթացող բեռնատարի վրայից թռչել

19.  7 հոգով կբարձրանա՞ք այն վերելակը, որը նախատեսված է 6 հոգու համար

20.  Լավ պարգևատրման դեպքում փողոցի բանուկ խաչմերուկը կանցնե՞ք

21.  Կանցնե՞ք կյանքի համար վտանգավոր աշխատանքի լավ վարձատրության դեպքում

22.  10 բաժակ օղի խմելուց հետո կփորձե՞ք տոկոսներ հաշվել

23.  Ձեր ղեկավարի պահանջով բարձր վոլտ ունեցող հոսանքի լարից կբռնե՞ք, եթե նա ձեզ հավաստիացնի, որ լարը հոսանքազրկված է

24.  Մի քանի նախնական բացատրություններից հետո ինքնաթիռ կվարե՞ք

25.  Կգնա՞ք Երևանից Մոսկվա միայն տոմս ունենալու դեպքում, առանց փողի և մթերքի:

 

Բանալի

-30 և ցածր

Չափազանց զգույշ

-30-ից -11

Զգույշ

-10-ից +10

Միջին, իրավիճակային ռիսկ

+11-ից +20

Ռիսկի հակվածություն

+20

Բարձր, անզուսպ ռիսկի հակվածություն

 

Make a free website with Yola