Շփվողականության մակարդակը չափող մեթոդիկա

Նշանակությունը

Այս թեստը թույլ է տաիս չափել և որոշել այլ անձանց հետ շփվողականության մակարդակը, անձնական կամ գործնական հարաբերություններ հաստատելու և պահպանելու ունակությունը:

Արդյունքների մշակում

Տրված հարցերին պահանջվում է պատասխանել <<այո>>,  <<ոչ>> կամ <<երբեմն>>:

<<Այո>>

 2 բալ

<<Ոչ>>

 0 բալ

<<Երբեմն>>

 1 բալ

 

Հրահանգ: Պատասխանները հարկ է տալ ելնելով վարքի կամ այլ իրավիճակների ձեր փորձից:


1.      Դուք պատրաստվում եք գործնական կամ սովորական հանդիպման: Ձեզ հունից հանում են դրան երկար սպասելը:

2.      Դժգոհություն և անհանգստություն է առաջանում ձեզ մոտ, երբ պատրաստվում եք ինչ-որ ժողովի, հանրագումարի կամ նման այլ մեծ լսարանի առաջ զեկույցով, հաղորդագրությամբ կամ ինչ-որ տեղեկությամբ հանդես գալ:

3.      Դուք բժշկին այցելելը ձգձգում եք մինչև վերջին պահը:

4.       Ձեզ առաջարկում են գործուղման գնալ մի քաղաք, որտեղ երբեք չեք եղել: Դուք կփորձեք բոլոր հնարավոր ձևերով խուսափել այդ գործուղումից:

5.      Սիրում եք բոլորի հետ կիսվել ձեր ապրումներով:

6.      Ձեզ նյարդայնացնում է, երբ փողոցում անծանոթը խնդրանքով դիմում է ձեզ (ցույց տալ ճանապարհը, ժամը ասել կամ մեկ այլ բան):

7.      Դուք հակված եք մտածելու, որ կա այսպես կոչված <<հայրերի և որդիների խնդիր>>,  և տարբեր սերունդների մարդկանց դժվար է միմյանց հասկանալը:

8.      Անհարմար կզգաք ձեր ծանոթին հիշեցնել այն մասին, որ նա մոռացել է վերադարձնել ձեզանից մի քանի ամիս առաջ վերցրած պարտքը:

9.      Ռեստրանում կամ սրճարանում ձեզ անորակ սնունդ են մատուցել: Կլռեք և միայն սպասքը զայրացած հետ կհրեք:

10.  Մենակ մնալով անծանոթի հետ դուք կլռեք և ճնշված կզգաք ձեզ, եթե նույնիսկ նա սկսի առաջինը խոսել:

11.  Դուք նյարդայնանում եք ցանկացած տեսակի հերթերից, որտեղ էլ որ դրանք լինեն (գրադարան, խանութ և այլն): Թողնում և գնում եք:

12.  Դուք կխուսափեք մասնակացել մի հանձնաժողովի, որը վերաբերում է ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակի:

13.  Դուք ունեք ձեր խիստ անհատական գնահատականները մշակույթների, գրական ստեղծագործությունների, այլ քաղաքակրթությունների վերաբերյալ և այդ առումով ոչ մի ուրիշ կարծիք հաշվի չեք առնում:

14.  Ձեզ լավ ծանոթ հարցի վերաբերյալ ակնհայտ սխալ արտահայտություն եք լսում: Կլռեք և բանավեճի մեջ չեք մտնի:

15.  Ինչ-որ մեկի խնդրանքը, որ օգնեք իրեն գործնական հարցով կամ այլ թեմայով, ձեզ մոտ սրտնեղություն է առաջացնում:

16.  Դուք ավելի նախընտրում եք ձեր տեսակտը (կարծիքը, գնահատականը) արտահայտել գրավոր ձևով (քան բանավոր):

 

 

3 բալ  և ցածր

Ձեր շփվողականությունը կրում է հիվանդագին բնույթ: Դուք շատախոս եք, շաղակրատ, խառնվում եք ձեզ հետ ոչ մի կապ չունեցող գործերում: Դատողություններ եք անում նույնիսկ անպիսի հարցերի շուրջ, որոնք դուրս են ձեր իրավասությունից: Կամա թե ակամ դուք հաճախ ձեր շրջապատում տարբեր տեսակի կոնֆլիկտների պատճառ եք դառնում: Բռնկուն եք, նեղացկոտ, հաճախ սուբյեկտիվ: Լուրջ գործերը ձեզ համար չեն: Թե´ աշխատանքում, թե´ տանը, և թե´ ընհանրապես մարդկանց դժվար է ձեզ հետ շփվելը: Դուք պետք է աշխատեք ձեր վրա և շտկեք ձեր բնավորության գծերը: Առաջնահերթ սովորեք լինել համբերատար և զուսպ: Հարգանքով վեաբերեք մարդկանց և մտածեք ձեր առողջության մասին, քանզի կյանքի այդպիսի ոճը անհետևանք չի մնում:

 

 

4-8  բալ

Դուք չափազանց շփվող եք: Ձեր մեջ առկա շփվողականությունը ակնհայտ նկատելի է դիմացիններին: Դուք միշտ տեղյակ եք բոլոր գործերից, սիրում եք մասնակցել բոլոր քննարկումներին, սակայն լուրջ թեմաները ձեզ մոտ կարող են գլխացավանք առաջացնել: Դուք հաճույքով խոսակցաության թեման վերցնում եք ձեր ձեռքը նույնիսկ հարցի մասին մակերեսային պատկերացում ունենալու դեպքում: Ամեն տեղ ձեզ զգում եք <<ինչպես ձուկը ջրում>>: Ցանկացած գործի համար պատասխանատվություն եք վերցնում, բայց միշտ չէ որ կարողանում եք գործը իր հաջող ավարտին հասցնել: Դրա համար ձեր ղեկավարները և աշխատակիցները ձեզ փոքր-ինչ զգուշավորությամբ և կասկածանքով են վերաբերում: Մտածե´ք այդ մասին:

 

9-13 բալ

Դուք շատ մարդամոտ եք (երբեմն նույնիսկ չափազանց), հետաքրքրասեր, շփվող, սիրում եք տարբեր թեմաներով արտահայտվել, որը երբեմն առաջացնում է շրջապատի դժգոհությունը: Շատ հեշտ ծանոթանում եք մարդկանց հետ: Սիրում եք լինել ուշադրության կենտրոնում: Ոչ ոքի խնդրանքը չեք մերժում, չնայած որ միշտ չէ որ կարողանում եք այն կատարել: Լինում է, որ շուտ բռնկվում եք, բայց շուտ էլ հանգստաում: Լուրջ խնդիրների լուծման համար պակսում է համբերատարությունը, աշխատասիրությունն և քաջությունը: Սակայն ցանկության դեպքում կարող եք նաև չնահանջել:


 

14-18 բալ

Ձեր շփվողականության մակարդակը նորմալ է: Դուք հետաքրքրասեր եք, ուշադիր և մեծ հաճույքով լսում եք ձեր զրուցակցին: Համբերատար եք, պնդում եք ձեր տեսակետը առանց բռնկվելու: Մեծ հաճույքով ծանոթանում եք նոր մարդկանց հետ, բայց միևնույն ժամանակ չեք սիրում աղմկոտ միջավայրեր, իսկ էքստրավագանդ քմահաճույքները ձեզ նյարդայանցնում են:

 

19-24 բալ

Դուք բավականին շփվող եք և անծանոթ միջավայրում ձեզ շատ վստահ եք զգում: Կյանքի նոր խնդիրները ձեզ չեն վախեցնում: Բայց համենայն դեպս զգուշանում եք անծանոթներից, խուսափում եք վեճերի և բանավեճերի մեջ մտնելուց: Ձեր արտահայտությունների մեջ շատ է սարկազմը` առանց ինչ-որ պատճառի,  բայց այդ թերությունը շտկելի է:

 

25-29 բալ

Դուք ներամփոփ եք, լռակյաց, քչախոս, գերադասում եք մենակությունը, դրա համար էլ քիչ ընկերներ ունեք: Նոր աշխատանքը և նոր ծանոթները, եթե նույնիսկ խուճապի մեջ չգցեն ձեզ, ապա հանում են հավասարակշռությունից: Դուք գիտեք ձեր այդ բնավորության գծի մասին և դժգոհ եք ձեզանից: Բայց մի´ սահմանփակվեք  դժգոհությամբ, ձեր ուժերով կարող եք փոխել ձեր խառնվածքի առանձնահատկությունները: Երբևէ չի՞ եղել, որ դուք, ինչ-որ բանում ուժեղ հետաքրքրված լինելով, ավեի շփվող եք դարձել: Հարկավոր է միայն, որ վերահսկեք ինքներդ ձեզ:

 

30-31 բալ

Դուք ակնհայտ չշփվող մարդ եք, և դա է ձեր դժբախտությունը, քանի որ դրանից ավելի շատ հենց դուք եք տանջվում: Բայց և ձեր մտերիմներին էլ հեշտ չէ: Ձեզ դժվար է խմբային ջանքեր պահանջող գործեր վստահել: Աշխատեք լինել ավեի շփվող, կառավարե´ք ձեզ:

 

Make a free website with Yola