Որպես կանոն, երեխաները ծնողների գործերը և առօրյան դարձնում են ավելի հաճելի: Ցեղի շարունակությունը հատուկ է բոլոր կենդանիներին, իսկ հիշողության, արժեքների և ազնիվ գործերի պահպանումը` մարդկանց: Շատերն իրենց երեխաներին համարում են ոչ միայն ցեղի շարունակող, այլև իրենց աշխատանքի շարունակող:
Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների նկատմամբ շատ դեպքերում տարբեր է: Հաճախ ծնողները, հատկապես մայրը, սիրում են նաև թերի երեխաներին: Երեխաներով շատ ընտանիքում կարելի է տեսնել, որ մեծերին հարգում են, իսկ փոքրերին երես են տալիս, այնուամենայնիվ միջին տարիքի երեխաներին, որոնց հաճախ մոռանում են, նրանք հիմնականում ավելի լավ մարդիկ են դուրս գալիս: Ծնողների ժլատությունը երեխաների նկատմամբ շատ լուրջ սխալ է, դրա պատճառով երեխաները դառնում են անազնիվ, խորամանկ, կապվում են հիմար շրջապատի հետ և երբ հարստանում են, տրվում են ավելորդություններին: Հետևաբար ամենալավ արդյունքը ստացվում է, երբ ծնողները հոգ են տանում երեխաների մասին:
Մարդկանց մոտ կա մի սովորույթ, երբ երկու եղբայրների միջև մանկության ժամանակ մրցակցություն է ստեղծվում, որն էլ հանգեցնում է վեճերի, խանգարում է ընտանիքի հանգստությանը: Իտալացիները գրեթե տարբերություն չեն դնում իրենց երեխաների, զարմիկների կամ այլ արյունակիցների միջև: Նրանց համար միևնույնն է արդյոք իրենց սեփականն է, թե ոչ: Եվ եթե ճիշտն ասենք, բնության մեջ հանդիպում են դեպքեր, երբ զարմիկն ավելի նման է քեռուն կամ այլ հարազատին, քան սեփական ծնողին: Երեխան վաղ տարքից ծնողների կողմից չի ընկալվում որպես անձ: Հաճախ մայրը կարող է մոռանալ երեխայի գոյության մասին և երկար ժամանակ թողնել նրան միայնակ: Անձնական շփումից զրկված և մեկուսացված երեխան ի վիճակի չէ զարգացնել սեփական հմտությունները և ես-կոնցեպցիան և նա հոգեբանորեն չի ապրում նորածնի փուլը, նրա ձգտումները նրբությանը և մարմնական կոնտակտին այդպես ել չեն բավարարվում: Չցուցաբերելով վստահություն ուրիշներին` նա հաճախ օգտագործում է լեզուն, որն էլ հանդիսանում է անցում մանկության փուլին: Իհարկե նրանք կարող են շատ խոսել միմյանց հետ, բայց դա ավելի շուտ դիմակավորված բնույթ է կրում, քան իրական զգացմունքների բացահայտումը:
Մայրը` նվիրելով իրեն երեխային, վերանում է դատարկությունից և իր գոյության անիմաստությունից: Նա միշտ երեխայի հետ է, չի դադրեցնում շփումը և չի թողնում, որ երեխան իրեն միայնակ զգա: Մայրը նրան ընկալում է որպես նշանակալի և իմաստավոր և վերաբերվում է նրան որպես իր ՙսիրեկանին՚, որը պարգևում է իրեն էրոտիկ հաճույք: Մայրը նրա փոխարեն անում է ամեն ինչ, որը նա վաղուց կարող էր անել ինքնուրույն:
ՙՄամայի բալա՚ դերը բարդացնում է երեխայի հարաբերությունները հասակակիցների հետ: Այս դեպքում նա կփորձի շփվել իրենից փոքրերի հետ կամ էլ ցուցաբերելով սեռական տարվածություն կերևակայի իրեն որպես աղջիկ: Որդին մոր համար չի համարվում կենդանի մարդ, որին կարելի է գրկել, շոյել և զրուցել նրա հետ մարդկայնորեն: Մայրը իր հույզերը բաց չի արտահայտում, նա թույլ չի տալիս, որպեսզի երեխան դանդաղ զարգանա իր հունով: Նա մշտապես պետք է այնպիսի վարք ցուցաբերի, որը ծնողներն են հարմար գտնում: Նրան արգելվում է լացել, գոռալ, բարկանալ ծնողների վրա, քույրերի, եղբայրների, իրեն պահել աղջկա պես, պատռել հագուստը և այլն: Մայրը կառավարում է նրա զբոսանքները, խոսակցությունը, ընթերցանությունը: Մայրը կարծես գնահատական է տալիս իր երեխային` առանձնացնելով ոչ զարգացածներին և լրիվ բաց թողնվածներին: Պարգևատրվելով այսպիսի գնահատականներով` երեխաները իրար հետ վիճում են կամ խփում միմյանց:
Երբեմն մայրը կարող է ժամանակավոր իրեն նվիրել որդուն, բայց և նոր տղամարդու պատճառով նրան աչքաթող անել: Պայքարելով ծնողների սիրո անհուսալիության դեմ` երեխան կատարում է անթույլատրելի արարքներ` փախուստներ, սեռական կապեր, որոնց հետևանքով հայտնվում է գժանոցում: Թեև առաջին տարիներին նա ծնողների համար նշանակալի էր, ծնողների անտարբերությունն ու անհուսալիությունը բերում է երեխայի մոտ հիասթափություն և որպես հետևանք` ագրեսիա: Այս երեխաներն ընկնում են վատ միջավայր, որտեղ չի պահանջվում կարգուկանոն, և նա դեռ հոգեպես պատրաստ չէ դպրոց հաճախելուն: Երեխան իր հիասթափությունն արտահայտում է բացասական վարք ցուցաբերելով:
Ինչ վերաբերվում է անհաջող աղջիկներին, որոնք, որպես կանոն, որոշ ժամանակ իրենց մոր սիրելի դուստրն են եղել, իսկ հետո ինչ-որ հերթական տղամարդու պատճառով մայրը նրան թողել է, դուստրը ցուցաբերում է բացասական վարք` ուղղված մորը: Այսպիսի վարքը ներառում է սիրային կապեր, որոնցով նա ցանկանում է մոտ հարաբերություններ ստեղծել իր մորը փոխարինողի հետ: Եվ դա շարունակվում է այնքան ժամանակ, որ մայրը սկսի դստեր համար պատասխանատվություն զգալ: Դպրոցում սովորելու արդյունավետությունը թուլանում է, նա իրեն համարում է անօգտակար էակ:
Այսպիսով իդեալական է համարվոմ երեխայի համար այն գնահատականը, որը տրվում է նրան որպես բարձր նշանակություն ունեցողի:
Առաջին երեխան
Առաջնեկը ծնողների համար նոր, հետաքրքիր, չբացահայտված էակ է: Երեխայի ծնունդը բնության հրաշալիք է: Ծնողները զգում են իրենց արարիչներ, դրա համար առաջին երեխան նրանց կողմից ընկալվում է իրենց սիրո և հիացմունքի օբյեկտ: Նրա վարքը ի տարբերություն մյուս երեխաների անհանգստացնում է շրջապատողներին մշտապես առկա է նրա նկատմամբ մյուսների ուշադրությունը: Քանի որ երիտասարդ մայրը երեխայի ծնունդով ապրում է վախեր և տագնապներ, նա զանգում է բժշկին կամ ընկերուհուն` իմանալու, արդյոք նորմալ է, երբ երեխան գիշերը չի քնում, չի ուտում: Առաջնեկի դաստիարակումը շատ ըանտանիքներում անինքնավստահության և ռիսկի հետ է կապված:
Շատ առաջնեկների համար անսպասելի է երկրորդ երեխայի ծնունդը: Երեխաները շատ ուշադիր են, քանզի միանգամից նկատում են իրենց մոր մարմնակառուցվածքի փոփոխությունը: Քանի դեռ երկրորդ երեխան չի ծնվել, առաջինները նրան մեծ անհամբերությամբ են սպասում: Բայց երբ նա ծնվում է, առաջնեկի մոտ ի հայտ են գալիս բացասական զգացմունքներ: Նրանք համարում են իրենց մոռացված, մերժված, առաջանում է նախանձ: Նրանք կարող են ցուցաբերել եսակենտրոնություն, իրենց էներգիան ուղղել ավելի հասուն շփումներին: Եթե բացասական զգացմունքները շատ ինտենսիվ են, դրանք կարող են դառնալ խոր հոգեբանական խնդիրների պատճառ:
Երկրորդ երեխան
Երկրորդ երեխայի ծնունդը ծնողների մոտ ավելի քիչ տագնապ է առաջ բերում: Մայրը հաճախ ասում է, որ երկրորդ հղիությունը տարբերվում է առաջինից. երեխայի շարժումները բավականություն են պատճառում իրեն: Մայրերը երկրորդ ծնունդն ընկալում են որպես ավելի հաճելի փորձ: Եվ հետևաբար երկրորդ երեխան միչև ծնվելը մեծանում է ավելի հանգիստ միջավայրում: Նրա ծնվելուց հետո ծնողներն ավելի քիչ հուզական լարվածություն են ցուցաբերում: Մայրը, որպես կանոն, նրա նկատմամբ ավելի նուրբ և բարեհամբույր է:
Երկրորդ երեխան ընտանիքում երբեք չի տառապում միայնակ երեխայի իրավիճակով: Հետազոտությունները ցույց են տվել, որ մայրն ավելի քիչ է խոսում և ավելի քիչ է զբաղվում երկրորդ երեխայի հետ:Դրա տեղը զբաղեցնում է մեծը և ժամանակի ընթացքում երկրորդ երեխան զգում է, որ չի կարող համեմատվել մեծի հետ: Մրցակցությունը մեծ և փոքր երեխաների միջև շատ տարածված երևույթ է: Այն հատկապես արտահայտվում է, երբ երկու երեխաների միջև կա տարիքային ավելի փոքր տարբերություն: Դա կարելի է բացատրել հետևյալ կերպ. եթե երկրորդ երեխան առաջինից փոքր է 4 կամ ավելի տարի, ապա առաջնեկը նրա համար հանդիսանում է անհասանելի իդեալ: Մանկիկը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչպես կարելի է նրանից ուժեղ լինել, ավելին անել, քան մեծը: Եվ որպես հետևանք նա չի էլ ձգտում մրցել մեծի հետ: Բայց եթե նրանց միջև տարբերությունը 1-2 տարի է, ապա երեխաների մեջ առաջանում է սուր մրցակցություն: Ամբողջ ուժերով փոքրը ձգտում է հասնել մեծին` որոշ դեպքերում նույնիսկ գերազանցելով նրան: Այսպիսի իրավիճակներ առաջանում են ինչ-որ ներքին և արտաքին պատճառներից, որոնք արգելակում են մեծի զարգացումը` ֆիզիկական թերություններ, կ.ն.հ. –ի ֆունկցիայի խանագարումներ: Մրցակցությունն էլ ավելի բուռն է ընթանում, երբ ծնողները համեմատում են իրենց երեխաներին:
Միակ երեխան
Միակ երեխաներն իրենց ծնունդից զարգանում են հատուկ միջավայրում: Շրջապատված լինելով երկար ժամանակ միայն մեծերով` նրանք ստանում են ավելի անձնական փորձ, քան այն երեխաները, որոնք ունեն քույր և եղբայրներ: Ամերիկացի հոգեբան Հոլն ասել է, որ լինել միակ երեխան նշանակում է ունենալ հիվանդություն:
Միակ երեխայի զարգացման էությունը կայանում է նրանում, որ նա երկար ժամանակ շփվում է միայն մեծերի հետ: Հնարավորություն չունենալով համեմատել իրեն քույրերի կամ եղբայրների հետ, այլ տեսնելով միայն անհասանելիներին, երեխան զգում է իր թուլությունը, անկատարելությունը: Նա մշտապես իր ծնողների աչքի առջևում է: Միակ երեխաներին, որպես կանոն, բավականին շատ են օգնում, և ժամանակի ընթացքում երեխան գիտակցում է, որ մշտական օգնության կարիք ունի:
Միակ երեխաները ոչ միայն կորցնում են վստահությունը, այլև սովորություն են դարձնում տեղի անտեղի ակնկալել ծնողների օգնությունը: Նրան չի կարելի մերժել, այլապես հիստերիկությունը, լացը, ագրեսիան անպակաս են նրանից: Օրինակ, ցուցաբերում են գիշերային վախեր, սոմատիկ խանգարումներ (գլխացավեր, ստամոքսի ցավ), որպեսզի մշտապես պահեն ծնողների հոգատարությունը: Այդպիսով, նրանք հասնում են ինքնահարգանքի:
Միակ երեխաները չեն կարողանում մոտիկից շփվել իրենց տարեկիցների հետ: Նրանք հակված են համարել իրենց ունիկալ, արժեքավոր և միշտ բարձր են գնահատում իրենց մյուսներից: Միակ երեխան հաճախ տարբերվում է նաև խոսելաձևով: Նրա խոսքում կան նույնիսկ իր համար անհասկանալի տերմիներ:
Նախադպրոցական տարիքում միակ երեխաները ծնողներին խնդրում են ՙգնել՚ քույր կամ եղբայր կամ շատ են ցանկանում ունենալ շուն կամ կատու:
Այնուամենայնիվ, նրանք ստանում են ավելի շատ ուշադրություն և սեր ծնողների կողմից: Վերջիններս շատ են ազդում երեխայի զարգացման վրա:
www.hogeban.info