Օքսիտոցին: Վստահություն
Օքսիտոցինը դա հիպոֆիզի հորմոն է և նյարդային իմպուլսների փոխանցող: Բժշկության մեջ այն օգտագործում են հղիության գործընթացի ստիմուլյացիայի համար: Օքսիտոցինը նաև մասնակցում է սեռական ցանկությունների առաջացման գործին: 2005թ.-ին բացահայտվեց օքսիտոցինի հոգեբանա-կենսաբանական դերը: Կատարված գիտական մի քանի փորձերի արդյունքում հաստատվեց այն հիպոթեզը, որ օքսիտոցինը մեծացնում է կոնկրետ անձի հանդեպ վստահությունը: Այն ոչ թե մարդկանց ազատում է ռիսկի հանդեպ վախից, այլ ազդում է հենց կոնկրետ անձի հետ շփման ժամանակ: Համարվում է, որ օքսիտոցինի մակարդակը բարձրանում է սերտ կոնտակտի ժամանակ` հպումների և շոյումների և այլն: Իսկ ավելի շատ օքսիտոցին արտադրվում է սեռական ակտի ժամանակ: Այս հորմոնը նպաստում է մարդկանց միջև հարաբերությունների ձևավորմանը, այդ թվում ծնողի և երեխայի կապի ամրապնդմանը: Օքսիտոցինը թուլացնում է մարդկանց տագնապայնության և լարվածության մակարդակը այլ մարդկանց հետ շփման ժամանակ: Օքսիտոցինի արտադրությունը նպաստում է նաև էնդորֆինների արտադրությանը, որը և ապահովում է երջանկության զգացումը: Կատվին շոյելիս նրա պատասխան մլավոցը հանդիսանում է օքսիտոցինի տիպիկ ազդեցությունը:
Վազոպրեսին հորմոնը իր մոլեկուլյար կառուցվածքով շատ նման է օքսիտոցինին, նրա արտադրությունը տղամարդկանց մոտ ավելի շատ է, քան կանանց:
www.hogeban.info