Սերոտոնին տրմադրություն
Սերոտոնինը նեյրոմեդիատոր է: Սա այն նյութերից է, որը նյարդային բջիջների համար հանդես է գալիս իմպուլսների քիմիական փոխանցող: Սերոտոնին ընկալող նեյրոնները տարածված են համարյա ամբողջ գլխուղեղի մասշտաբով: Բացի ուղեղից սերոտոնինը մեծամասամբ արտադրվում է աղեստամոքսային տրակտի ենթաստամոքսային գեղձում: Սերոտոնինը իր ազդեցությունն է թողնում ինչպես ուղեղի, այնպես էլ ողնուղեղի վրա: Սերոտոնինի դերը ահռելի է`
· Ուղեղի առաջնային հատվածում սերոտոնինի ազդեցության ներքո կատարվում է ճանաչողական ակտիվության գործընթացի համար պատասխանատու շրջանների ստիմուլյացիա:
· Ողնուղեղ մտնող սերոտոնինը դրական ազդեցություն է թողնում շարժողական ակտիվության և մկանային տոնուսի վրա: Առաջացած վիճակը կարելի է համեմատել <<սար էլ կշրջեմ>> արտահայտության հետ:
· Ամենակարևորը սերոտոնինի ակտիվության բարձրացումը ուղեղային կենտրոնական հատվածներում նպաստում է տրամադրության բարձրացման:
Բացի տրամադրությունից սերոտոնինը պատասխանատու է ինքնատիրապետման և հուզական կայունության համար: Սերոտոնինը կառավարում է սթրեսային հորմոնների` ադրենալի և նորադրենալինի ընկալունակությունը ուղեղային ռեցեպտորների կողմից:
Դրա համար մարդիկ, ովքեր ունեն սերոտոնինի բարձր ակտիվություն, ցանկացած առիթ նրանց մոտ սթրեսային ռեակցիա է առաջացնում:
Որպեսզի մեր օրգանիզմում սերոտոնին առաջանա, անհրաժեշտ է 2 նյութ`
Սնունդի հետ օրգանիզմ մտնող տրիպտոֆան, որը հարակավոր է անմիջականորեն սերոտոնինի սինթեզման համար:
Գլյուկոզայի ներմուծում օրգանիզմ: Ինսուլինի մուտքը արյան մեջ-սպիտակուցների կատաբոլիզմ հյուսվածքներում-տրիպտոֆանի մակարդակի բարձրացում արյան մեջ:
Այս երևույթների հետ են կապված բուլիմիան և այսպես կոչված <<քաղցրակերությունը>>: Երբ մեր օրգանիզմ սնունդ է մտնում, այդ թվում նաև և տրիպտոֆան պարունակող, աճում է սերոտոնինի արտադրությունը և բարձրանում տրամադրությունը:
Տրիպտոֆանով հարուստ մթերքների մի մասը նաև շատ հարուստ են ածխաջրերով, ինչպիսիք են հացը, բանանը, շոկոլադը կամ մաքուր ածխաջրերը` շաքար, ֆրուկտոզա և այլն: Սա բացատրում է հասարակայնորեն ընդունված այն կարծիքը, որ քաղցրակերները, գեր մարդիկ ավելի բարի են, քան նիհարները:
www.hogeban.info