Ռացիոնալ –էմոտիվ թերապիան հիմնադրել է Ալբերտ Էլլիսը 1962թ.ին:
Ռացիոնալ –էմոտիվ թերապիան դիտարկում է կոգնիցիայի և հույզերի ներգրավածությունը: Իրականում մտածողությունը առաջացնում է հույզերը և ինչ որ չափով նաև ղեկավարվում վերջիններիս կողմից, ինչպես նաև Էլիսը պնդում էր, որ մտածողությունը և հույզերը փոխհամագործակցում են նաև վարքի հետ: Մարդիկ սովորաբար գործում են մտքերի և հուզերի ազդեդության տակ, իսկ նրանց գործողությունները ազդում են մտքերի և զգացմունքների վրա: Հետևաբար ՌԷԹ _ը , Էլլիսի բնորոշմամբ, դա կոգնիտիվ-աֆեկտային վարքային թեորիա և պրակտիկա է հոգեթերապիայի համար:
Էլլիսը կոգնիցիաները բաժանում էր <<ՏԱՔ>>, <<ՍԱՌԸ>> ,<<ԹԵԺ>> տեսակների:Սառը կոգնիցիաները բնութագրական են, բնորոշվում են թույլ արտահայտված զգացմունքներով կամ դրանց բացակայությամբ, տաքը և թեժը` գնահատողական, նրանք պարունակում են բարձր արժեվորվող մտքեր և սովորաբար ենթադրում են ուժեղ զգացմունքների առկայություն:
Հուզական մակարդակում խանգարումնեը դրանք կոգնիտիվ մակարդակի խանգարման հետևանք են, և այդ խանգարումները հուզական մակարդակում Էլլիսը անվանեց իռացիոնալ համակարգեր: Իռացիոնալ դրույթները դա Ռացիոնալ –էմոտիվ թերապիայի կենտրոնական հասկացություներն են, այդ տերմինով Էլլիսը անվանում է այն համակարգերը, որոնք
Դժվարացնում են հասնել կյանքի կարևորագույն նպատակներին
Վնասում են սոցիալ խմբին, որին պատկանում է անձը
Հանդիսանում են ռիգիդ և դոգմատիկ
Անիրական են և հակասում են փաստերին
Հակասական են և անտրամաբանական
Էլլիսն առանձնացնում է իռացիոնալ համակարգերի չորս խումբ
- Պարտադրողական
Երբ մարդիկ վստահ են, որ կան համընդհանուր պայմաններ և սկզբունքներ, որին պետք է համպատասխանել: Օրինակ ` բոլոր մարդիկ պետք է անկեղծ լինեն
- Չափազանցման
Կատաստրոֆիկ համակարգերը ի հայտ են գալիս ծայրահեղ աստիճանով գնահատման ձևով` ահավոր է, անտանելի է:
- Սեփական պահանջմունքների պարտադիր իրականացման
Երբ մարդիկ մտածում են, որ ինքնաիրականցման և երջանկության համար անհրաժեշտ է որոշակի որակների տիրապետումը:
- Արժեվորող
Այս համակարգում անձը գնահատվում է ամբողջությամբ առանց առանձին որակների, գծերի, գործողությունների
Ըստ Էլլիսի իռացիոնալ համկարգերը դրանք խիստ –հուզական-կոգնիտիվ կապն են: Դրանք ունեն հրամայողական, պարտադրողական բնութագրեր, դրա համար դրանք սովորաբար չեն համպատասխանում իրականության հետ:
Նորմալ գործող անձի մոտ առկա է ռացիոնալ համակարգեր, որոնք ավելի ճկուն համակարգային տեսակն են հուզական –կոգնիտիվ կապի: Ռացիոնալ –էմոտիվ թերապիային չի հետքրքրում իռացիոնալ համակարգերի ծագումը, նրան հետքրքրում է, թե ինչ են դրանք ամրապնդում ներկայում:
A-B-C ֆորմուլայի տեսանկյունից` մարդիկ ձևափոխում են առաջնային համակարգի բացասական հետևանքները -C ակտիվացնող իրավիճակի_ A երկրորդային իռացիոնալ ենթադրության համար-B մարդիկ ավելի շատ անհանգստանում են իրենց անհանգստության համար:
Ռացիոնալ –էմոտիվ թերապիան կարծում է, որ միջավայրը, նամանավանդ ընտանիքը փոքր տարիքում ամրապնդում է, բայց չի ստեղծում իռացիոնալ մտածելու տենդեցիա: Ծնողները երեխաներին սովորեցնում են հիմնական որոշակի ստանդարտներին, նրանց լցնում են արժեքներով , բայց չեն պահանջում այդ նորմերի միանշանակ հետևումը: Մարդիկ իրենք են սոցիալական նորմերին հաղորդում խիստ հրամանների ֆոնը: Այլ պարագայում նրանք նևրոտիկ դառնալու քիչ շանսեր կունենային:
Ըստ ռացիոնալ –էմոտիվ թերապիայի հոգեվերլուծությունը մարդկանց մոլորության մեջ է գցում ` տրավմատիկ անցյալի իրավիճակներին մեծ նշանակություն տալով, փոխարեն հարկավոր է ընդգծել այդ իրավիճակների նկատմամբ մարդու վերաբերմունքը: Մնացած էլի շատ թերապևտիկ մոտեցումներ կարևորում են անձի կյանքում առաջացող գրգռող իրավիճակին-A կամ այդ իրավիճակի հետևանքով առաջացող հուզական հետևանքին-C, և հազվադեպ են դիտարկում համոզմունքների համակարգը-B, որը հանդիսանում է առաջացող խանգարումների կարևորագույն ֆակտորը: Այպսիով Ռացիոնալ –էմոտիվ թերապիայի էֆեկտիվ էությունը դա այցելույի հանդեպ լիարժեք հանդուժողականությունն է նրա ինքնաքայքայող մտքերի, գծերի, քայլերի դեմ պայքարի մեջ:
www.hogeban.info