Նախադպրոցական տարիքն ընդգրկում է 3-7 տարեկան հասակը։ Այն բաժանվում է 3 փուլի՝

 վաղ

միջին

ավագ նախադպրոցական տարիք։

Նախադպրոցական տարիքում երեխան սկսում է պարտականություն ձեռք բերել։ 3-4 տարեկան հասակում երեխան ակտիվորեն ինքնահաստատվում է նրա մոտ ձևավորվում է նախաձեռնողականություն, նպատակասլացություն և մեղքի զգացում։ Ձևավորվում է աշխարհայացքը բարոյաէթիկական հասկացությունները, դրդապատճառները։ Ձևավորվում է ինքնագնահատականը իր տեղը մեծահասակների հարաբերությունների համակարգում։ Ավագ նախադպրոցական տարիքում, երբ բարդանում են շփումը մեծահասակների հետ, երեխան ինքն է հաճախ որոշում իր հարաբերությունները ինչ-որ բանի նկատմամբ գնահատում է իր արարքները և դժվարությամբ է ընտրություն կատարում դրդապատճառի միջև։ Նախադպրոցական տարիքում կտրուկ կերպով աճում են ֆիզիկական և հոգեկան զարգացման հնարավորությունները, առաջացնելով նոր պահանջմունքներ, հետաքրքրությունները։ Նախադպրոցական տարիքում փոփոխություն է լինում ակտիվության ոլորտում, եթե 2 տարեկան երեխաները հաճույքով կատարում են տարբեր շարժումներ՝ թռչկոտել, վազել և այլն, ապա նախադպրոցականները ավելի հաճախ են իրենց ակտիվությունը ուղղում ցանկալի արդյունքների հասնելու համար։ Փոխվում է նախադպրոցականի հարաբերությունները հասակակիցների հետ։ Նրանք ցանկանում են խաղալ այլ երեխաների հետ ավագ նխադպրոցականները ընդհանրապես չեն սիրում միայնակ խաղալ՝ ձգտում են ինչ-որ բան պատմել ընկերոջը, նրա հետ միասին կատարել աշխատանքային հանձնարարությունը, նրանք անհանգստանում են մեկը մյուսի համար առանց ընկերների ձանձրանում են։

Նախադպրոցականի իմացականի ոլորտի զարգացում

Վաղ նախադպրոցական տարիքից մինչև ավագ նախադպրոցական տարիք էական զարգացում է ապրում մտածողությունը։ Խոսքի զարգացմանը զուգընթաց այլ մարդկանց հետ երկխոսության զարգացման արդյունքում մտածողությունը անցնում է դեպի կոնկրետ գործառնությունների մակարդակ։ Մեծերի շփման պրոցեսում աստիճանաբար զարգանում է երեխայի խոսքը։ Նա սկսում է տիրապետել ծավալուն խոսքին կարողանում է արտահայտել իր զգացմունքներն ու պահանջները։ 4-6 տարեկան երեխաները, գործելով առարկաների հետ ցանկանում են իմանալ նրա կառուցվածքը, նշանակությունը, օգտագործման ձևը և այլն։ 5-6 տարեկանում շատանում են հարցերը երեխաների մոտ, որը մեծահասակների հետ շփման ձև է։ Եթե դաստիարակը աջակցում է երեխայի հարցերին, ապա ձևավորվում են անձի արժեքավոր գծեր հետաքրքրասիրություն, հարցասիրություն, դիտողականություն։ Եթե դաստիարակը ոչ մի նոր բան չի տալիս նրան, ապա երեխայի մոտ կորում է հետաքրքրությունը տվյալ պատմության նկատմամբ։ Այս տարիքում երեխայի մոտ զարգանում է նկարչական, երաժշտական հնարավորությունները և ընդհանրապես ստեղծագործական միտքը։ Զարգանում է կամային գործունեությունը, այսինքն երեխան սկսում է ղեկավարել իրեն և իր գործունեությունը։

 

Հուզա-զգայական ոլորտի զարգացում

Նախադպրոցական տարիքին զուգընթաց տեղի է ունենում նկատելի փոփոխություններ։ Ավելի է ամրանում համակրանքի զգացումը կարեկցումը և նրբությունը մոտիկների, հատկապես մոր նկատմամբ։ Լավ կազմակերպված կոլեկտիվում առաջանում է ընկերասիրության, բարեկամության զգացում։ Նախադպրոցականը ձեռք է բերում պարտքի և պատասխանատվության զգացում։ Նախադպրոցական տարիքում հաճախ են վախ և տագնապ զգում նրանք կարող են ունենալ ֆիզիկական պատժից կամ, երբ ծնողները պատժելու համար ասում են, որ էլ չեն սիրում երեխային։ Վախն ու տագնապը կանխելու համար պետք է երեխային սեփական օրինակով ցույց տալ, որ վախենալու ոչինչ չկա։ Պետք է զերծ պահել երեխային ընտանեկան վեճերից և արգելել հեռուստացույցով դիտել ագրեսիվ տեսարաններ։

 

Սեռային նույնականության հոգեբանական ֆենոմեն

Նախադպրոցական տարիքը մի շրջան է, երբ երեխան կազմավորվում է որպես տղա կամ աղջիկ։ Երեխան սեփական «ես»-ն առաջին անգամ իմաստավորում է սեռի տեսանկյունից։ Ձևավորվում է երեխայի սեռային նույնականությունը և սեռային ինքնագիտակցությունը։ Սեռային նույնականության ևինքնագիտակցության զարգացման զուգահեռ տեղի է ունենում սեռային դերերի և սեռադերային վարաքի յուրացմանը։

 

Սեռային դերը հոգեբանորեն մեկնաբանվում է, որպես միջավայրի կարծրատիպերի վերագրումների չափորոշիչների սպասումների մի համակարգ որին մարդը պերք է համապատասխանի, որպեսզի նրան ընդունեն որպես տղա կամ աղջիկ։ Նախադպրոցական տարիքում երեխայի կողմից իր սեռի ճանաչման գործում մեծ դեր ունի մեծահասակը, հատկապես ծնողները։ Ծնողը երեխային դաստիարակում է հետևյալ կերպ «մի լացիր դու աղջիկ չես: Դու տղամարդ ես», իսկ աղջկան «մի բարձացիր պարիսպների, ծառերի վրա: Դու աղջիկ ես»։ Նմանատիպ արտահայտությունների միջոցպվ ձևավորվում է սերային վարքագիծը հակառակ դեպքում սեռային պատկանելիության խախտումը կործանարար կլինի։

Օրինակ՝

 

Երբեմն լինում են դեպքեր ընտանիքում չլինելով տղա երեխա, աղջկան սիրում են տղայի պես։ Տիկնիկի փոխարեն մեքենա են գնում նրա համար։ Սա հիմք է հանդիսանում հետագայում սեռափոխման համար։

Նախապատրաստում ուսուցման

Նախադպրոցական տարիքի վերջում՝ երեխային անհրաժեշտ է նախապատրաստել ուսուցմանը՝ դպրոցում։ Դպրոցում սովորելու համար երեխայից պահանջվում է մտավոր, հուզական և սոցիալական զարգացվածության որոշակի մակարդակ։ Երեխան պետք է կարողանա խոսել, մտածել արտահայտել իր մտքերն ու զգացմունքներն, ունենա որոշակի բառապաշար, կարողանա կատարել տարրական տրամաբանական մտահանգնումներ։

 

Շատ կարևոր է երեխայի մոտ նախապես ձևվավորել որոշակի դիրքորոշում դպրոցական դառնալու, դպրոցում սովորելու նկատմամբ։ 7 տարեկան երեխաների մեծ մասը ձգտում է աշակերտ դառնալ, բայց ոչ բոլոր դեպքերում են նրանք բավականչափ հստակորեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում սոցյալական այդ դիրքը։ Երբեմն նտանց գրավում է գործի միայն արտաքին կողմը, նրանք ցանկանում են պայուսակ ունենալ մեծ համարվել, գնահատականներ ստանալ և այլն...

 

Make a free website with Yola