Հույզերը այն հոգեկան գործընթացներն են, որի միջոցով անձը արտահայտում է իր սուբյեկտիվ վերաբերմունքը դեպի արտաքին աշխարհ և սեփական անձը: Հույզերի հոգեֆիզիոլոգիական բնորոշումը հետևյալն է. Հույզերը նյարդահոգեկան գործընթացի տոնուսի արտահայտումն են, որն արտացոլվում է նյարդահոգեկան գործունեության պարամետրերի միջոցով: Հույզերը ունեն մի շարք հատկանիշներ. Որակը, բովանդակությունը, ուղվածությունը, տևողականությունը, ծագման աղբյուրը և այլն: Մարդու սուբյեկտիվ վերաբերմունքը կարող է լինել դրական, բացասական, երկկողմային, անորոշ: Տարբերում են հուզական վիճակներ, հուզական հարաբերություններ, հուզական ռեակցիաներ: Տարբերում են հետևյալ հուզական դրսևորումներ. Զգացմունքային տոն, տրամադրություն, զգացմունքներ, կրքեր, աֆեկտներ, էմոցիոնալ-ստրեսային վիճակներ: 

Զգացմունքային տոնը ընդհանուր հուզական ֆոնն է, հուզական հիմքը, որի վրա դրսևորվում են և ընթանում հոգեկան գործընթացները: 

Տրամադրությունը երկարատև, համեմատաբար կայուն հոգեկան վիճակ է, որը երանգավորում է ընդհանուր հոգեկան գործընթացները և մարդու վարքը: 

Զգացմունքը հուզական վերաբերմունքն է, որը սահմանված է ըստ ժամանակի և ուղղված է որոշակի օբյեկտի վրա: 

Կրքերը երկարատև լարված արտահայտված հուզական վերաբերմունքն է, որը ունի որոշակի օբյեկտ կամ գործունեության ձև: 

Աֆեկտը կարճատև, ուժեղ հուզական ռեակցիա է, որն ընթանում է բուռն պանտոմիմիկական և վեգետատիվ արտահայտումներով և զուգորդվում է ինքնահսկողության բացակայությամբ` լրիվ կամ որոշ չափով (ֆիզիոլոգիական կամ պաթոլոգիկ աֆեկտ): 

Հուզաստրեսային վիճակը հուզական ռեակցիա է, որը արտացոլում է մարդու վեբերմունքը որոշակի իրավիճակի հանդեպ և որը բերում է հուզական լարվածության, ահա թե ինչու մարդու վրքային ռեկացիան դառնում է հուզաստրեսային : Արտաքինից հույզերը դրսևորվում են միմիկայի, պանտոմիմիկայի, խոսքի յուրահատկություններով և սոմատովեգետատիվ ֆենոմեններով: 

Հույզերի պաթոլոգիա` հուզական խանգարումները բազմաթիվ են: Հուզ. Խանագարումները ունեն մեծ ախտորոշիչ նշանակություն ինչպես հուզական ոլոտի խանգարումների ժամանակ, այնպես էլ այլ հոգեկան գործընթացների խանգարումների ժամանակ: Հույզերի ախտորոշումը օգնում է որոշել գործընթացի արտահայտվածությունը և սրումը: 

Հուզական ռեակցիաների դասակարգման մեջ առանձնացնում են 5 հիմնական տիպեր. 

1. Կատատիմային (հոգեծին) տիպ, առաջ են գալիս որոշակի իրավիճակներում, որոնք կարելի է բնութագրել որպես ստրեսային: Այս ռեակցիաները կարճատր են, լաբիլ, փոփոխական և հոգեծին: Այս տիպով են զարգանում նևրոզները և ռեակտիվ պսիխոզները: 

2. Գոլլոթիմային տիպ, որին բնորոշ է հույզերի բևեռությունը, էնդոգեն են, ունեն պարբերական ընթացք: Այս փոփոխության ժամանակ առաջ են գալիս գերարժեք մտքեր, զառանցանքներ: Լինում է երկբևեռային խանգարման ժամանակ, ծերունական պսիխոզների, շիզոֆրենիայի ժամանակ: 

3. Պարաթիմային տիպ հուզական աղավաղումն է, երբ խանգարվում են հարաբերակցումը հույզերի և մյուս հոգեկան գործընթացների միջև: 

4. Էքսպլոզիվային տիպ, որի ժամանակ բնորոշ է իներտություն, ռիգիդություն, հուզական անշարժություն, ֆրուստրացիաների, նոպաների, հուզական պայթյունների հետ կապված: 

5. Դեմենտային տիպ: Թուլամտության, տարբեր տեսակի պսիխոզների ժամանակ: Բնորոշ է ստորակարգհակումների ուժեղացում`սեքսուալ, սնվելու, գեդոնիստական ցանկություներ: Դրանք անցնում են էյֆորիկ ֆոնի վրա: 

Հոգեբուժության մեջ տարբերում են պոզիտիվ (հույզերը ավելանում են) և նեգատիվ հուզական (հույզերը սկսում են մարել) խանգարումներ: 

Պոզիտիվ հուզական խանգարումներ; կարող են լինել որակական և քանակական: Քանակական խանգարումների կապված են հուզական զգայունության շեմի փոփոխման հետ: Սթենիա և ասթենիա: սթենիա.-ը հուզական ֆոնի խանգարում է, երբ սովորական զգայությունները և ընկալումը զուգորդվում է ոչ ադեկվատ հուզական երանգավորումով(շեմի նվազում): 

Ասթենիա. այն վիճակն է, երբ սովորական ուժի զգայությունը և ընկալումը զուգորդվում են ոչ ադեկվատ թույլ երանգավորումով (շեմը բարձր է): 

Որակական խանգտարումներ են հիպերթիմիա և հիպոթիմիա, պարաթիմիա: 

Հիպոթիմիային բնորոշ է հետևյալ հուզ. արտահայտվածությունը 

• Թախիծ` այնպիսի հուզ. վիճակ է, երբ դիտվում է բոլոր հոգեկան գործընթացների արգելակում, տանջալի զգայություն կապված բոլոր տհաճ երևույթների առաջ գալու մեջ իրեն մեղավորությունը զգալու հետ: Կորում է ապրելու իմաստը, միակ ցանկությունը դառնում է մահը որպես ելք իրավիճակից: Ֆիզիկապես այս մարդիկ զգում են ուժեղ ցավեր սրտի շրջանում: Այս թախիծը անվանում են նախասրտային թախիծ (anxietas ecordialis): Թախիծը կարող է ուժեղանալ այնքան, որ հիվանդը ընկնի տագնապի մեջ, իրեն պատեպատ խփի, ցանկություն ունենա փախնել ինչ-որ բանից և ի վերջո կարող է կատարել ինքնասպանություն: Դա կոչվոuմ է reptus melancholika: Այս ժամանակ ցավը լինում է անտանելի: Թախիծը բնորոշ է դեպրեսիաների, գիտակցության խանգարումների, զառանցանքային վիճակների ժամանակ: 

• Տագնապ` թախիծի թույլ տարբերակն է: Անհանգստություն է, ներքին դիսկոնֆորտ, կրծքի շրջանում կծկվածության զգացում է առաջանում: Մարդը ինչ-որ վթարի նախազգացում ունի: Հանդիպում է նևրոզների, տագնապադեպրեսիվ վիճակների, աֆեկտիվ զառանցանքային վիճակների ժամանակ: 

• Շփոթվածություն, մոլորվածություն. Լաբիլ հուզական վիճակ է, երբ հիվանդը գտնվում է անօգնական վիճակում, աչքերով խնդրում է օգնության մասին: Լինում է դեռեալիզացիայի և դեպերսոնալիզացիայի ժամանակ: 

• Վախ, այնպիսի վիճակ է երբ հիվանդը անհանգստանում է իրեն կյանքի համար: Հանդիպում է սուր ֆոբիկ համախտանիշների, հալյուցինոզի ժամանակ: 

Հիպերթիմիա 

Առաջատար ախտանիշներից է էյֆորիան: Էյֆորիան այնպիսի հուզական վիճակ է, երբ մարդը իրեն զգում է շատ ուրախ, բախտավոր ունակ է կատարելու բազմաթիվ գործունեության տեսակներ: Երբ այդ գործունեության սահմանները լինում են շատ բարձր դիտվում է այնպիսի երևույթ, ինչպիսին են մորիան: Մորիայի ժամանակ մարդու վարքը դառնում է անղեկավարելի և անմիտ: այս երկու երևույթները դիտֆվում են մանյակալ վիճակի, զառանցանքների, օնեյրոիդ վիճակների ժամանակ, տոքսիկոմանիայի որոշակի փուլերի ժամանակ 

• Գեբեֆրենիա` ապուշանման վարք, երբ հիվանդը ծռմռում է դեմքը, կարող է ծիծաղեցնել կողկիններին: Այն դիտվում է գեբեֆրենիկ շիզոֆրենիայի ժամանակ, նաև թմրամոլության ժամանակ: 

• Բարեհոգություն: Սա այն հուզ, վիճակն է, երբ հիվանդը գոհ է իրենից, շրջապատից և ոչ մի հակում չունի դեպի գործունեություն: Դիտվում է Կորսակյան համախտանիշի ժամանակ, դեմենցիոն անդամալուծության ժամանակ: 

• Էքստազ, այնպիսի հուզ. վիճակ է , որի ժամանակ դիտվում է այնհքան բարձր տրամադրություն, որը հասնում է էքստազի: Էքստազիան դրական հույզի շեշտված նոպան է: Դիտվում է մանյակալ վիճակի և գիտակցության խանգարումների ժամանակ: 

Հիպերթիմիայի դասակարգումը ընդգրկում է նաև բացասական հույզեր: 

• Զայրույթ` չարության և ջղայնության բարձր աստիճանն է, որը տանում է ագրեսիվ գործողությունների: դիտվում է դիսֆորիաների, մշուշային վիճակների, հոգեօրգանական փոփոխությունների ժամանակ: 

Պարաթիմիա 

• Ամբիվալենտություն երկու հակառակ հույզերի առկայությունն է, երբ որևէ մի օբյեկտ գնահատվում է և դրական և բացասական: 

• Հուզական ոչ ադեկվատություն, երբ հույզերը չեն համապատասխանում իրավիճակին, այսինք ռեակցիան և դրդապատճառը իրար հակասում են: Այս երևույթը դիտվում է կատատոնիկ և անձի խանգարումների ժամանակ: 

• Ապակու և փայտի ախտանիշ` հուզական բթությունը գումարվում է հոգեկան նրբության, բարձր զգայության հետ: դիտվում է շիզոֆրենիայի ժամանակ 

Հույզերի դինամիկայի ընթացքի խանգարում 

Առաջին ախտանիշը հուզակական լաբիլություն` տրամադրության հաճախակի փոփոխություն ոչ պատճառաբանված դիտվում է աբստինենցիաների` լոմկա, երբ նարկոտիկը դադարում է,  հիստերիկների մոտ գիտակցության փոփոխման ժամանակ: 

Հուզական ռիգիտություն` անճկունություն, իներտության փոփոխություն և դինամիկայի դանդաղում: Հիվանդը մի հուզական ռեակցիայի վրա կանգ է առնում և չի կարող փոխել դրանք: Դիտվում է էպիլեպտիկների մոտ: 

Թուլահոգություն` ոչ պատճառաբանված սենտիմենտալություն, լացկոտություն և այս վիճակը չի կարելի կամային ձևով շտկել: Նկատվում է հիստերիկների մոտ նևրոզների ժամանակ և հոգեօրգանական փոփոխության ժամանակ: 

Նեգատիվ խանգարումներ 

• Հուզական ռեզոնանսի անկում, որը նշանակում է, որ քչանում է այն օբյեկտի, սիտուացիայի քանակը, որոնց հիվանդը կարող է արձագանքել: Այսպիսի հիվանդը արձագանքում է այն պահանջներին, որոնք կապված են գեդոնիկ պահանջմունքների հետ: 

• Հուզական հարթեցում` երբ մարդը և հուզիչ և քիչ հուզիչ իրադրություններին տալիս է հավասար հուզական ռեակցիա: 

• Հույզերի դգույնություն կապված է միմիկայի և ժեստերի բացակայությամբ: 

• Հուզական stupor ` զգայության բթացում, անեստեզիա, դոլորոզային վիճակ: (dolor- ցավ): Հուզական անզգայություն, երբ բացակայում է ադեկվատ հուզական ռեակցիա:
 

Make a free website with Yola