Կոգնիտիվ հոգեթերապիան հոգեթերապտիկ մեթոդներից մեկն է, որը մշակել է Արան Բեկը է (1967թ.): Այս մեթոդի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ գիտակցումը համարվում է կարևորագույն մասնիկը այս կամ այն էմոցիաների առաջացման համար, որոնք էլ իրենց հերթին որոշում են ամբողջական վարքի իմաստը; Ռացիոնալ-էմոտիվ թերապիան` մշակված Ալբերտ Էլիսի կողմից, հիմնված էր այցելուի իռացիոնալ դատողությունների վերացմանը, և նրա փիլիսոփայական հիմքը համարվում էր մարդու կողմից սեփական ճակատագրի հանդեպ պատասխանատվությունը; Որպես տեսական ապացույց ներկայացվում է A-B-C թեորիան, ինչպես հաջորդականության մոդել: Կոգնիտիվ հոգեթերապայի առաջացման վերաբերյալ կարծիքները կիսվում են; իհարկե Բեկն ու Էլիսը նշում են Ալֆրեդ Ադլերի և Կարեն Հորնիի հոգեթերապտիկ մոդելների ազդեցությունը կոգնիտիվ մոդելի ստեղծման վրա, իսկ ոմանք կարծում են, որ կոգնիտիվ մոտեցումն ավելի մոտ է վարքային մոդելներին: Վաթսունականների սկզբին Բեկը հրապարակեց դեպրեսիայի ուսումնասիրման իր արդյունքները: Ստուգելով Ֆրեյդի կողմից հրապարված դեպրեսիան որպես զայրույթ ` ուղղված սեփական անձին մոդելը, Բեկը հայտարարեց, որ դեպրեսիան դա կոգնիտիվ պրոցեսների խեղաթյուրումն է, իսկ ավելի կոնկրետ անպիտան լինելու ներքին զգացողությունը: Այդ անհուսալիության զգացողությունը առաջանում է անձի կողմից սեփական կյանքի փորձի սխալ ընդհանրացման հետևանքով: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այնպիսի հոգեպատալոգիկ իրավիճակները, ինչպիսին են` ֆոբիաները, տագնապը, հիպոմանիակալ խանգարումները, հիպոխոնդրիան, նյարդային անորեկսիան, սուիցիդալ վարքն ու այլն, հանդիսանում են կոգտնիտիվ խանգարման պրոցեսների ձևերը` համապատասխանաբար այդ անձիք տառապում են սեփական մտքերից: Եվ դրա համար հարկավոր է փոխել ոչ ադապտիվ մտքերը, այսինքն նրանք, որոնք ընկած են հոգեպատալոգիկ գործընթացների հիմքում:
Կոգնիտիվ հոգեթերապայի գլխավոր կոնցեպցիան դա տեղեկատվության վերամշակումն է: Թերապևտիկ փոփոխությունները իհարկե փոխհարաբերվում են կոգնիտիվ, էմոցիոնալ , վարքային ասպեկտների հետ, սակայն կոգնիտիվ թերապիան կարևորում է միայն կոգնիցիայի դերը և նրա հետևանքով առաջացող փոփոխությունների դերը: Կոգնիտիվ փոփոխությունները տեղի են ունենում երեք մակարդակում`
- Ինքնակամ մտածողություն
- Ավտոնոմ մտածողություն
- Ենթադրություններ
Վերլուծության համար ավելի հասանելի և ավելի կայուն համարվում են ինքնակամ մտքերը, քանի որ մենք կարող ենք նրանց արտահայտել մեր իսկ ցանկությամբ, և նրանք ժամանակավոր են:
Ավտոնոմ մտքերը ավելի կայուն են, բայց ավելի քիչ հասանելի: Նրանք այն մտքերն են, որոնք ի հայտ են գալիս ինքնաբերաբար և հանդիսանում են տարբեր իրավիճակների հետևանք: Ավտոնոմ մտքերը ամբողջությամբ չեն գիտակցվում:
Համոզմունքները կամ ենթադրությունները առաջանում են ավտոնոմ մտքերի հիման վրա, և Բեկը նրանց անվանել է օրենքներ: Կոգնիտիվ խեղաթյուրումը դա համոզմունքների մեջ առկա սիստեմատիկ սխալներն են: Նրանք ի հայտ են գալիս համոզմունքների դիսֆունկցիոնալ հիմքի վրա և հեշտությամբ դուրս են բերվում ավտոնոմ մտքերի ուսունասիրության արդյունքում: Չնայած այն փաստի, որ Բեկը պնդում, որ ավտոնոմ մտքերը ի հայտ են գալիս ռեֆլեքսորեն և գտնվում են անգիտակցականի տիրույթում, նա հավատացնում է , որ այդ անգիտակացականը բոլորովին Ֆրեյդի կողմից ստեղծված անգիտակցականի մոդելը չէ` դուրս մղված, ճնշված, այն ավելի հասանալի տարածություն է: Ավտոնոմ մտքերը խեղաթյուրում են իրականությունը և մարդկանց դարձնում ոչ ադապտիվ, դրա համար կոգտիտիվ թերապայի հիմնական առաքելությունը դա ավտոնոմ մտերի բացահայտումն ու կարգավորում է:
Կոգնիտիվ թերապիան բաղկացած է չորս փուլերից
- ոչ ադապտիվ մտքերի նույնականացում
Այստեղ օգտագործվում են մի քանի մեթոդներ, որոնցից են <<in vivo>> ուսումնասիրումը` կենտրոնացում մտքերի վրա իրական հոգետերապևտիկ իրավիճակներում, հարցերի մեթոդը, սոկրատիկ դիալոգը, որի ժամանակ թերապևտը այցելուին այնպիսի հարցեր է ուղղում , որի միջոցով կկարողանա պարզել հետո նույնականցնել այդ խնդիրը սեփական ոչ ադապտիվ մտքերի հետ:
- Որ ադապտիվ մտքերի տարրաջատում
Այս փուլի հիմանական առաքելություն դա սեփական ոչ ադապտիվ մտքերի հանդեպ օբյեկտիվ դիրք ստեղծելն է, նրանցից տարրանջատումն է
- Ոչ ադապտիվ մտքերի համապատասխանության ստուգում
Այս փուլում թերապևտը օգնում է այցելուին ստուգել իր մտքերի ադպատիվությունը, և պարզել արդյոնք դրանք հիմնված են օբյեկտիվ իրականության վրա, ունեն հիմք, հիմնավորվում են ռեալ իրկանույամբ թե ոչ, որից հետո անցում է կատարվում մյուս փուլին
- Ոչ ադապտիվ մտքերի փոխարինում
Կոգնիտիվ թերապիայի վերջնական նպատակը դա մտածողության մեջ սիստեմատիկ ենթադրությունների վերացումն է: Կոգնիտիվ թերապիան նախատեսված է`
- Դիսֆունկցիոնալ `իռացիոնալ մտքերի կարգավորման համար
- Կոգնիցիայի, աֆեկտների և վարքի մեջ առկա կապի գիտակցման համար
- Դեմ և կողմ լինելու ավտոնոմ մտքերի դիսֆունկցիան պարզաբանելու համար
- Ավտոնոմ դիսֆունկցիոնալ մտքերը ավելի ռեալ մեկնաբանություններով փոխարինելու համար
- Փորձը խեղաթյուրող համոզմունքները նույնականցնելու և փոխելու համար
Բեկը նշում է, որ կոգնիտիվ թերապաիան պետք է օգտագործել այն ժամանակ, երբ խնդիրը ակնհայտ է, և այն ունի կոգտնիտիվ շեղում: Կոգնիտիվ թերապիան դա անձնային աճի միջող է և չի թույլատրվում օգտագործել որպես միակ միջոց պսիխոտիկ դեպրեսիայի, շիզոֆրենիայի և ընդհանրապես պսիխոզների ժամանակ: Այն նշանակվում է միայն այն այցելուներին, ովքեր ունեն բավականաչափ կամքի ուժ , միտված են արագ վերականգնամ և կարողանում են ինքնուրույն իրենց ուշադրությունը սևեռել սեփական ավտոնոմ մտքերի վրա: Սկզբում կոգնիտիվ թերապիան օգտագործվում էր միայն անհատական բուժման ոլորտում , հետո կիրառվեց նաև ընտանեկան հոգեբանության մեջ ` զույգերի համար, ինչպես նաև խմբակային թերապիայի ժամանակ: Այն լայնորեն կիրառվում է նաև էմոցիոնալ խանգարումների, ունիպոլար դեպրեսիայի բուժման համար, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոգնիտիվ թերապիան ավելի լավ, կամ էլ համարժեք մեթոդ է անտիդեպրեսանտներով դեպրեսիայի բուժումից: Այն համարվեց նաև ընտրության տարբերակ այն պարագայում, երբ այցելուն հրաժարվում է դեղերից, կամ երբ անտիդեպրեսանտները տալիս են ոչ ցանակալի էֆեկտ: Կոգնիտիվ թերապայի մյուս ուղղությությունը դա ռացիոնա-էմոտիվ թերապիան է:
WWW.HOGEBAN.INFO