Կլեպտոմանիա



Կլեպտոմանիա նշանակում է կիրք դեպի մանր գողությունները (հուն. κλέπτειν - գողանալ): Այս տերմինը առաջացել է XIX դարի սկզբներում, երբ ֆրանսիական հոգեբուժական դպրոցը զարգացնում էր այսպես կոչված մոնոմոլուցքների մասին տեսակետը, որի կողմնակիցները համարում էին, որ հոգեկան հիվանդություն կարող է կայանալ սպանության, ինքնասպանության, հրդեհելու և այլ ձևի հիվանդագին հակումներով առանց որևե ուրիշ խանգարման երևույթների: Այս տեսանկյունից նայելով` կլեպտոմանիան քննարկվում էր որպես գողության հակումով բնութագրվող մոնոմանիա:

Կլեպտոմանիան որոշ չափով նման է խաղամոլությանը: Մարդը առանձնահատուկ հաճույք է ստանում ռիսկից, նյարդախաղից, յուրատեսակ խաղից, որում գրավում է այն, որ դու չես բռնվել: Դա հաճույք ստանալու յուրատեսակ մեխանիզմ է:

Դա կամային խախտում է` կապված սովորության, հակման խախտման հետ: Ինչ-որ մի բան ձգում, ստիպում է դիմել նման քայլերի: Կան հակման մի շարք խախտումներ` ձգտում դեպի թափառաշրջիկությունը, պիրոմանիա  (երբ մարդ հաճույք է ստանում կրակի տեսքից և հրդեհներ է կազմակերպում): Այլ շեղումներից են բուլիմիան (շատակերության նկատմամբ հակում), անորեքսիա (հակառակ տարբերակը), սեռական շեղումները թերևս բացատրելի են, մինչդեռ կլեպտոմանիայի և պիրոմանիայի դեպքում բավական դժվար է պարզել, թե որ բնազդի կամ ներքին մղումի հիման վրա են դրանք զարգանում

Գոյություն ունի ինքնապահպանման բնազդի խախտման ծայրահեղ մի տեսակ` սուիցիդոմանիան, ինչը կյանքին ներկայացնող վտանգի պահին հաճույք ստանալու ձգտումն է: Դրանով են տարբերվում կասկադյորները, ռոքերները, էքստրեմալ սպորտաձևերի սիրահարները: Մարդը մշտապես կյանքի և մահվան բալանսի մեջ է և դրանից հաճույք է ստանում

Կլեպտոմանիան գրեթե նույնն է, պարզապես ռիսկի աստիճանը զգալիորեն ավելի փոքր է: Մոտոցիկլավարի մոտ առկա է կյանքի նկատմամբ ուղղակի սպառնալիք, իսկ կլեպտոմանի մոտ` անուղղակի, այն է` սպառնալիք սոցիալական ազատության նկատմամբ

Ընդհանուր առմամբ, գողին հետաքրքրում է արդյունքը, իսկ կլեպտոմանին` ընթացքը:

Կլեպտոմանիայի ախտորոշման համար առկա են մի քանի չափորոշիչներ.

ա) ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան գողանալու (որի կարիքը չունես և կամ որը դրամական արժեք չի ներկայացնում) մոլուցքին դիմակայելու անհաջող փորձ.

 

բ) գողության գործողությունից անմիջապես առաջ լարվածության կամ ակնկալվող ուրախության զգացում,

 

գ) բավարարվածության և թեթևության զգացողություն գողության ընթացքում և դրանից հետո,

 

դ) գողությունը չի կատարվում' ելնելով վրեժխնդրությունից, զայրույթից կամ էլ լարվածության պահին,

 

ե) գողացողը շիզոֆրենիայով չի տառապում,

 

զ) կլեպտոմանիկ գողությունը տեղի է ունենում առանց կողմնակի օգնության. այստեղ անհնար է համագործակցության փաստը:


 

 

Make a free website with Yola