Ինտելեկտուալ զարգացման փուլերը ըստ Ժան Պիաժեյի

Երեխաները ինչպես և մեծերը ունեն որոշակի գործողության սխեմաներ, որոնք նրանց թույլ են տալիս լուծել տարաբնույթ ճանաչողական խնդիրներ: Այդ սխեմաները իհարկե ավելի պարզ են նորածնի մոտ, ավելի բարդ դեռահասի մոտ, ով արդեն կարողանում է լուծել տարաբնույթ բարդ, ինտելեկտուալ խնդիրներ: Բայց երկու դեպքում էլ՝ անկախ պարզ և բարդ սխեմաների առակայության. մտածողության զարգացման հիմքում ընկած են երկու հիմնական մեխանզիմներ՝ ասիմիլյացիա և ակոմոդացիյա:  Երբ նոր առաջադրանքը փոխվում է, և լուծում է գտնում արդեն իսկ առկա գործունեության սխեմայի միջոցով, տեղի է ունենում ասիմիլյացիա՝  նոր պրոբլեմատիկ իրավիճակների  ներառում արդեն իսկ երեխային ծանոթ գործողությունների սխեմայի մեջ, առանց այդ գործողությունները փոխելու: Իսկ ակոմոդացիայի ժամանակ գործողությունների սխեման այնպես է փոխվում, որ հնարավոր լինի նրանց կիրառել նոր առաջադրանքի լուծման համար:  Պրոբլեմային իրավիճակին հարմարման պրոցեսում ասիմիլյացիան և ակոմոդացիան այնպես են միավորվում, որ նրանց միավորումը ստեղծում է ադապտացիա:  Իսկ ադապտացիան ամբողջացնում է հավասարակշռությունը: Ըստ Պիաժեյի ինտելեկտուալ զարգացումը միշտ ձգտում է հավասարակաշռության:

Ամեն մի զարգացման փուլում այդ հավասարակաշռությունը խախտվում և վերականգնվում է, և լիիրավ ինտելեկտուալ հավասարակշռությունը ձեռք է բերվում միայն դեռահասության շրջանում: Այսպիսով, մենք կարող ենք  խոսել ինտելեկտի ադապտիվ բնույթի մասին, ինչպես նաև ինտլեկետի գործնական բնույթի մասին, քանի որ երեխան հենց նործնային տարիքից սկսում է զարգանալ ինտելեկտուալ առումով հենց իր գորոծողությունների միջոցով՝ սկսած առարակաների հետ պարզ գործողություններից, մինչ դրանք տրասֆորմացիայի ենթարկելուց, և այդ գործողությունների ընթացքում զարգանում են նոր ինտելեկտուալ սխեմաները:  Երեխայի ինտելեկտուալ զարգացումը սպոնտան է,  այն  անցնում է զարգացման մի քանի փուլերով,  որոնց հերթականությունը անփոփոխ է: Ցանկացած տարիքում երեխայի ինտելեկտուալ զարգացման մակարդակը կախված է մի շարք գործոններից ՝ ակտիվության աստիճանից  ձեռք բերվող սպոնտան փորձի հարուստ կամ աղքատ լինելուց, շրաջապատի մշակույթից և այլն: Ինտելկտուալ զարգացման ամենափխրուն հատվածը համարվում է 7-8 տարեկանը, քանի որ այդ հատվածում է տեղի ունենում երեխայի սոցիալականացման գործընթացը, որի մասին կխոսեմ մի փոքր ավելի ուշ:

Ինտելեկտուալ զարգացումը իրենից ներկայացնում է 3 մեծ փուլերի հերթափոխումը միմյանցով , որի հետևանքով տեղի է ունենում , 3 հիմնական ինտելեկտուալ համակարգերի զարգացումը:

  • Ձևավորվում է սենսոմոտոր համակարգը-իրար հաջորդող նյութական գործողությունների համակարգ  (0-24 ամսական)
  • Կոնկրետ գործողությունների իրականացման համակարգ- գործողություններ որոնք իրականցվում են մտավոր, բայց արտաքին տեսանելի տվյալների օգնությամբ, (2-11 տարեկան)
  • Փաստացի-լոգիկ համակարգի ձևավորում-ֆորմալ լոգիական դա ինտելեկտի ամենաբարձր սանդղակն է, (7-15 տարեկան)

Սենսոմոտոր փուլը դա երեխայի առաջին երկու տարին է, այն իր հերթին առանձնանում է  վեց փուլերով`

Քանի որ այս փուլում բացակայում է խոսքը և ենթադրությունները, ապա վարքը կառուցվում է ընկալման և գործողությունների կոորդինացիայի հիման վրա:  Երեխան արդեն իսկ ծնվում է բնածին ռեֆլեքսներով, և առաջին փուլի ընթացքում տեղի է ունենում տվյալ ռեֆլեքսների վարժեցում, (0-1 ամսական)

Դրա հետևանքով երեխան ձեռք է բերում իր առաջին հմտությունները, դրանից հետո սկսում է երեխան թեքել գլուխը ձայնի ուղղությամբ, հայացքով հետևել շարժվող առարկաներին, սրանք ձևավորում են առաջնային պտույտային գործողությունների հմտությունը(1-4 ամսական),  3-րդ փուլն արդեն երկրորդային պտույտային գործողությունների փուլն է, երբ երեխան արդեն կենտրոնանում է ոչ թե սեփական ակտիվության, այլ դրա հետևանքով իր կողմից առաջացող փոփոխությունների վրա (4-8 ամսական), անընդհատ կրկնելով գործողությունները որպեսզի ստանա հետաքրքիր տպավորություններ: 4-րդ փուլը պրակտիկ ինտելեկտի սկզիբն է (8-12ամսական), երբ երեխան տեսում է, որ իր պատահական գործողությունները առաջ են բերում անսպասելի փոփոխություններ, նոր տպավորություններ, սկսում է դրանք կրկնել և ամրապնդել գործողությունների սխեման:

5-րդ փուլում ի հայտ են գալիս երրորդային պտույտային ռեակցիաները (12-18 ամսական), երեխան արդեն հատուկ փոխում է գործողությունները , որպեսզի տեսնի՝ ինչ ռեակցիայի այն կբերի: Սա ակտիվ փորձարկումների փուլն է,(18-24 ամսական)

Սենսոմոտոր ինտելեկտուալ զարգացման վերջին փուլում երեխան արդեն կարողանում է իր մտքում միավորի գործողությունների սխեման և գալ ճիշտ որոշման:

2 տարեկանում երեխայի մոտ արդեն ձևավորվում է գործողությունների ներքին պլան և ավարտվում  սենսոմոտոր փուլը, երեխան անցում է կատարում ռեպրեզենտատիվ ինտելեկետի-կոնկրետ գործողությունների: Այն երեխաների մոտ ում խոսքային մտածողությունը լավ չի զարգացած ինտելեկտը մնում է յուրահատուկ մանկական, այս փուլում երեխան ընդունակ չէ ենթադրությունների, ապացուցումների: Նախադպրոցական երեխաներին ցույց են տալիս ջրով լի երկու հավասար բաժականեր նրանք ասում են որ այնտեղ նույն քանակի ջուր կա, իսկ երբ մեկ բաժակի մեջից ջուրը դատարկում են ավելի նեղ և երկար բաժակը և նորից դնում իրար կողքի և հարցնում, նրանք պատասխանում են, որ այն մեկի մեջ որը երկար է ջուրն ավելի շատ է : Սա կոչվում է Պիաժեի ֆենոմեն ,երբ երեխաները չեն կարողանոմ ճիշտ պատկերացնել նյութի տարողունակությունը: Երեխան նախադպրոցական տարիքում հիմնվում է օբյեկտի արտաքին հատկությունների հիման վրա, որոնք  որ աչքի են ընկնում, ենթադրություններ անելիս. Նա չի տեսնում իրերի ներքին հարաբերությունները, այլ տեսնում է արտաքին իր անմիջական ընկալման տեսանկյունից, որը և Պիաժեն անվանեց մանկական ռեալիզմ: Այս փուլում նաև բացակայում է հակասությունների հանդեպ զգայունակությունը, ենթադրությունների մեջ կապը: Բացի ռեալիզիմից առանձնացնում ենք մանկական էգոցենտրիզմը՝ որպես մանկական մտածողության հիմնական յուրահատկություն: Երեխան աշխարհը տեսնում է իր սեփական տեսանակյունից, որը նրա համար միակն է և անկրկնելի, նա չի էլ կարող պատկերացնել կամ հաշվի առնել այլ տեսանակյունների առկայությունն աշխարհում: Էգոցենետրիզմը դա երեխայի զարգացման բոլոր փուլերին բնորոշ յուրահատկությունն է: Այն ավելի սրվում է, երբ երեխան հանդիպում է նոր երևույթի ճանաչմանը, և քիչ-քիչ թուլանում, երբ  սկում է ճանաչել տվյալ երևույթը:

Պիաժեյի էֆֆեկտը վերանում է 7-8 տարեկան հասակում:

Կոնկրետ գործողությունների փուլը կապված է ենթադրություններ անելու ունակության ապացուցելու, տարբեր տեսանկյունները համադրելու հետ: Ամեն դեպքում մինչև 12 տարեկան ձևավորված լոգիկ գործողությունները չեն կարող վերարտադրվել հիպոթետիկ պլանում, դրա համար էլ անվանոմ ենք կոնկրետ գործողությունների փուլ, քանի որ նրանք հիմք են նախապատրաստում գիտական հասկացությունների ձևավորման համար:

Վերջին ամենեբարձր ինտելեկտուալ զարգացման փուլում- ֆորմալ գործողությունների շրջանում դեռահասները ազատվոմ են կոնկրետ օբյեկտների հետ կապվածությունից , և սկսում մտածել այնպես ինչպես մեծահասակները, պնդումները  դիտարկոմ են ինչպես հիպոթեզեր և մտածողությունը դառնում հիպոթեթիկոդեդուկտիվ: Ժան Պիաժեն երեխայի ինտելեկտ զարգացումը դիտարկել է որպես երեք մակարդակների հերթափոխություն:

Դրանք էին՝ աուտիզմ, էգոցենտրիզմ և սոցիալիզացիա:

Ըստ նրա աուտենիկ միտքը ենթագիտակցական է, այն ձգտում է ճշմարտության և ցանկությունների բավարարման, ի հայտ է գալիս կերպարներով, այլ ոչ թե խոսքով, անհատական է, չի փոխանցվում  ուրիշներին:

Սոցաիալականացված միտքը հակառակը` գտակցաված է,  ունի հստակ նպատակներ երեխային պատրաստում է շրջապատի հարմարմանը, արտահայտվում է խոսքում:

Էգոցենտրիկ միտքը գլխավոր միջանկյալ ձևն է աուտենտիկ լոգիկայի և մտավոր լոգիկայի միջև: Ըստ Վիգոտսկու` էգոցենտրիկ միտքն ունի երկու կարևոր ֆունկցիա՝ խթանում է մանկական ակտիվությունը, ծառայում է որպես մտածողության միջոց: Էգոցենտրիկ խոսքը սկսում է ընկրկել նախադպրոցական կամ դպրոցական տարիքոմ, ապա այն չի վերանում ամբողջովին , այ վերածվում է ներքին խոսքի, բայց էգոցենտրիկ խոսքը պարտադիր չէ որ հանդիսանա որպես էգոցենտրիկ  մտածողություն:

Ըստ Պիաժեյի երեխայի մտածողության զարգացումը գնում է աուտենտիկ մտքից էգոցենտրիկ խոսքի և մտածողության միջոցով դեպի սոցիալականացված խոսքն ու լոգիկ մտածողությունը: Բայց Վիգոտսկին պնդում էր այլ կերպ, որ երեխայի սոցիալական խոսքից զարգացումը գնում է էգոցենտրիկ խոսքի միջոցով դեպի ներքին խոսքն ու մտածողությունը:

 Վերջում նշենք, որ Պիաժեյի ֆենոմենը փորձեց ժխտել Բրուները, ով մի շարք փորձարկումների արդյունքում եկավ այն եզրակացության, որ նախադպրոցականները կարող են բացահայտել նյութերի քանակի պահպանման սկզբունքը գործողությունների մջոցով և սիմվոլիկ ճանապարհով, քանի որ չափման մասին պատկերացումները և պրակտիկ գրծողությունները նախադպրոցականների մոտ կարող են հանել Պիաժեյի ֆենոմենը:

 

www.hogeban.info

 

 

 

Make a free website with Yola