Էնդոգեն օպիատներ (էնդորֆին և էնկեֆալին)

Էնդորֆինների ընտանիքից ամենատարածվածը դա բետա-էնդորֆինն է: Էնդորֆինները հայտնաբերվել են 70-ականներից: Դրանք իրենց բնությամբ մոտ են մորֆինին և շատ հաճախ ստանում են <<ներքին մորֆին> անվանումը:

Էնդորֆիններին իրենց գործունեությամբ մոտ են նաև էնկեֆալինները, սակայն նրանց  ցավազրկող ազդեցությունը կարճ է և թույլ: Կենսաբանական տեսանկյունից էնդորֆիններն ու էնկեֆալինները ամենահզոր ցավազրկողներից են հակասթրեսային և հակաշոկային իրավիճակներում: Դրանք թուլացնում են զգայունակությունը, իջեցնում ախորժակը և ստեղծում <<երջանկությունից կուրացած>> վիճակ: Էնդորֆինները կարգավորում են արյան ճնշումը, շնչառությունը և արագացնում են վնասված հյուսվածքների կենդանացումը: Դրա համար ապացուցված է այն փաստը, որ <<երջանիկ մարդիկ>> ավելի շուտ են առողջանում:

Էնդորֆինները սինթեզվում են հիպոֆիզում և հիպոթալամուսում, իսկ էնկեֆալինները` հիպոթալամուսում: Էնդորֆինի և էնկեֆալինի ևս մեկ տարբերությունն այն է, որ էնդորֆինները թողնում են կոնկրետ տեղային, իսկ էնկեֆալինները ընդհանուր, ավելի լայն ազդեցություն:

Էնդորֆինները հանդիսանում են մեր օրգանիզմի օպիումային համակարգը: Հոգեբանորեն ազդելով օպիումային ռեցեպտորների վրա` էնդորֆիններն ու էնկեֆալիններն առաջացնում են <<էյֆորիայի վիճակը>>` հիվանդագին բարձրացած տրամադրություն` ի պատասխան առաջացած սթրեսի:

 Բայց սթրեսը դա էնդորֆինների արտադրության միակ ձևը չէ: Այն առաջանում է նաև երջանկության զգացումի, վայրկենական հիացմունքի հետ: Կա կարծիք, որ էյֆորիան կարող է առաջանալ մշակութային գործեր դիտելուց, երաժշտություն լսելուց: Սպորտով զբաղվելը նույնպես էնդորֆինների առաջացման հիմք կարող է դառնալ, իհարկե այն ժամանակ է արտազատվում, երբ սթրեսային լարավածությունն արդեն անցել է:

Օպիատներին սովորելու համակարգը հետևյալն է` օրգանիզմի հարմարումը մորֆիի բարձրացած կոնցենտրացիային` օպիատ ռեցեպտորների զգայունակության իջեցման ճանապարհով: Դրա հետևանքով առաջին հերթին բարձրանում է մորֆինների չափաբաժինը, որն անհրաժեշտ է էյֆորիա ստանալու համար, հետո էլ ռեցեպտորները համարյա անզգա են դառնում ներքին մորֆինների փոքր չափաբաժիններին: Եթե առողջ մարդուն, որը երբեք թմրանյութ չի օգտագործել ներարկեն նալոկսոն դեղը, որն արգելափակում է օպիատ ռեցեպտորները, ապա նա ընկնում է դեպրեսիայի մեջ և զգում հոգեբանական անհարմարավետություն:

Մորֆիններին սովորելը տեղի է ունենում ոչ միայն նարկոմանների մոտ, քանի որ հայտնի է այն փաստը, որ տարիքի հետ ավելի ու ավելի քիչ իրադարձություններ են մարդկանց երջանկության զգացում պարգևում: Դրա համար <<երջանկությունից փայլել>> մեծ մարդկանց մոտ ավելի դժվար է, քան երեխաների:

Կա կարծիք, որ էնդոգեն օպիատները, բացի իրենց  հիմնական ֆունկցիայից իրականացնում են նաև երկրորդ մակարդակի կարգավորում` նրանք կարագավորում են ադրենալինի, սերոտոնինի և դոֆամինի մակարդակները: Այսինքն, դրանք նաև նյարդային կարգավորիչներ են, որոնք կարգավորում են այլ նյարդային կարգավորիչների: Բայց այս կարծիքի փաստացի ապացուցումներ դեռ չկան:



www.hogeban.info

 

Make a free website with Yola