Հաճույք: Դոֆամին

Դոֆամինը ֆենիլեթիլամինների շարքից է: Նրա դերը շատ դժվար է գնահատել, ինչպես սերոտոնինը, քանի որ հանդես է գալիս օրգանիզմի համար և՛ որպես նեյրոմեդիատոր և՛ որպես հորմոն: Նրանից է կախված սրտի աշխատանքը, շարժողական գործունեությունը և նույնիսկ փսխման ռեֆլեքսը: Հայտնի են 4 ուղիներ, որոնցով նյարդային իմպուլսների փոխանցող է հանդես գալիս դոֆամինը: Դրանցից մեկը մելոլիմբիական ուղին է, որը պատասխանատու է հաճույքի զգացումի համար: Դոֆամինի մակարդակը առավելագույնի հասնում է սնունդ ընդունելիս ու սեռական հարաբերությունների ժամանակ: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դոֆամինի արտադրությունը դեռ սկսվում է հաճույքի սպասման գործընթացի ժամանակ: Այս գործընթացը նման է <<Պավլովի շան>> թքարտադրության ռեֆլեքսին: Գիտնականները կարծում են նաև, որ դոֆամինը մասնակցում է անձի կողմից որոշումների ընդունման գործընթացին:

Ծայրահեղ դեպքերում դոֆամինային ուղու խանագարումը բերում է որոշման կայացման դժվարությունների: Դա կապված է նրա հետ, որ դոֆամինը պատասխանատու է պարգևատրման զգացումի համար, որը մարդկանց թույլ է տալիս կայացնել որոշումներ` որոշակի գործողությունները դեռ մտածելով ենթագիտակցական մակարդակում:

www.hogeban.info

 

Make a free website with Yola